Ոնց шպրեմ այսպես, առшնց քեզ․․․ Անդրեի հրապարшկումը՝ Սիրո տոնին ԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրել Մերսի քեզ, Ավինյան Տիկո... Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա Փոխնախագահ Վենսը Եվրոպայի «պորտը տեղը դրեց» Փոխնախագահ Վենսը հրաժարվել է հանդիպել Շոլցի հետ Բացի Ժիրինովսկուց, երգիծաբան Միխայիլ Զադորնովն էլ վատ չէր կանխատեսում (Տեսանյութ) Ռուսաստանը չի ուզում վերադառնալ G7. Պեսկով Հայոց պատմությունը չի ջնջվում Թուրքական ակումբը առաջարկ էր արել Սպերցյանին, բանակցություններն ընդհատվել են Սուրեն Չախալյանի ջանքերով

Չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. Սարգսյան

Հասարակություն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը իր դիտարկումներն է ներկայացրել Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ:

Նա իր էջում, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է իրենից ներկայացնում այս թաստաթուղթը

  1. Նման ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ն իր գործընկերներին մեկ օրում չի տալիս: Սա տասնամյակների աշխատանք է պահանջում:
  2. Չի կարելի խառնել ռազմավարական դաշնակից/ռազմավարական գործընկեր հասկացությունները:
  3. Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց:
  4. Պետք չէ թերագնահատել, կամ գերագնահատել այն ստատուսը, որ ԱՄՆ-ն տվել է Հայաստանին այս փաստաթղթի ստորագրմամբ:
  5. Այս փաստաթղթի կնքումը տրանզիցիոն թիմը համաձայնեցրել է Թրամփի վերադարձող վարչակազմի հետ:
  6. Սա Հայաստանի և Բայդենի վարչակազմի միջև կնքված փաստաթուղթ չէ, սա Հայաստանի և ԱՄՆ միջև կնքված միջպետական փաստաթուղթ է:
  7. Սա Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի ձեռքբերումը չէ, և եթե դա այդպես է ներկայացվում, վստահ եղեք Թրամփի վարչակազմն ասելու է դե գնացեք Բայդենի հետ էլ կյանքի կոչեք:

Ինչպե՞ս ստացվեց, որ նման փաստաթուղթ ստորագրվեց

  1. Այս համաձայնագրի կնքումը հնարավոր է դարձել 1990 ականներին հիմնադրված (դեռևս 1994թ. Լ. Տեր-Պետրոսյանի ամերիկյան այցի ընթացքում Վազգեն Սարգսյանի ու ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջև ստորագրած հուշագրի), 2000 ականներին Նախագահ Քոչարյանի օրոք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի ակտիվ ներգրավվածության (տես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթ-հիմնավորումը ԱԺ-ում՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիային միանալու վերաբերյալ), միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության ինչպես նաև 2010-ականներին Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացման արդյունքում:
  2. Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք, և այս շարունակական աշխատանքի արդյունքը ֆիքսում են հենց ամերիկացի գործընկերները:
  3. ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը տրամաբանական շարունակությունն է հակաահաբեկչական կոալիցիայի, որին ՀՀ-ն միացել է 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո:
  4. Կանզասի և ՀՀ ՊՆ միջև հարաբերությունների խորացումը 2003թ. հիմնադրված ՀՀ-Կանզաս համագործակցության շարունակությունն է:
  5. Փաստաթուղթը դեռևս պետք է միս և արյուն ստանա այն սկզբունքների հիմնա վրա, որոնք դրանում ամրագրված են, սակայն հստակ է, որ այս փաստաթղթով ԱՄՆ-ն Հայաստանին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, զինամթերք և ռազմամթերք: Սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու, գալու են մասնագետներ և խորհուրդ տան սահմաններն առավել անվտանգ դարձնելու համար:
  6. Եվ վերջապես չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք և նրան վերագրել բաներ, որոնք նա չի նախատեսում իրականացնել:





Ոնց шպրեմ այսպես, առшնց քեզ․․․ Անդրեի հրապարшկումը՝ Սիրո տոնինԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրելՄերսի քեզ, Ավինյան Տիկո...Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա Փոխնախագահ Վենսը Եվրոպայի «պորտը տեղը դրեց»Փոխնախագահ Վենսը հրաժարվել է հանդիպել Շոլցի հետԲացի Ժիրինովսկուց, երգիծաբան Միխայիլ Զադորնովն էլ վատ չէր կանխատեսում (Տեսանյութ)Ռուսաստանը չի ուզում վերադառնալ G7. ՊեսկովՀայոց պատմությունը չի ջնջվումԹուրքական ակումբը առաջարկ էր արել Սպերցյանին, բանակցություններն ընդհատվել են Սուրեն Չախալյանի ջանքերովԳյումրին չի հավատում Վարդանիկի «արցունքներին»Էս ինչ զուլում աշխարհ ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԺիրինովսկին կանխատեսել էր Թրամփի վերընտրվելն ու Պուտինի հետ բանակցությունները (Տեսանյութ)Գնանք դեպի Եվրոպա. քաղաքացիները դեմ չեն, որ Հայաստանն անդամակցի -ինԻրավիճակը ճանապարհներին՝ ժամը 17․00-ի դրությամբՄիքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարանԴոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել ենԶախարովան մեկնաբանել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ են մտածումՌուսաստանում զգուշացրել են Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը խաթարելու հնարավոր փորձերի մասինՀայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը, որ պատրաստվում է Եվրոպայի առաջնությանըՌոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար.ԲուֆոնԹե բա` բարեփոխված տրանսպորտՎաղը տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցների պարգևատրման արարողությունԵՄ-ին անդամակցելու պես բախտորոշ քայլ անելուց առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բոլոր հետևանքները բացատրելու համար. ԶախարովաՀռոմի պապը հոսպիտալացվել էՊապիկյանն ու Շվեդիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Շվեդիա համագործակցության հեռանկարներըՔՊ-ական պատգամավորը «Վալենտինի» կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացելԵրիտասարդները ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի են բռնվել վարորդի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքինՊապիկյանն ու Իտալիայի ՊՆ նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերըՆոր վարժական հավաքներ են հայտարարվելուԿիևը չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելուց․ ՊՆ նախարարՔՊ-ական պատգամավորը «Վալենտինի» կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացելԻնչու է Շոլցը արտակարգ դրություն հայտարարում ԳերմանիայումԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետովԵվրոպայում արձագանքել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունմանըՌուսական ուժերը Կուրսկի ճակատում մեծ կարեւորության բնակավայր են գրավել (Քարտեզ)Հարված Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագինԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԻ ԲԱՔՈՒԼեվ Գրուպ-ի փաստաբաններին արգելված է մասնագիտանալ թմրամիջոցների գործերով ծառայություններ մատուցելուԼոս Անջելեսի հազարավոր բնակիչների տարհանման նախազգուշացումներ են տրվել«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք ԲաքվումՉեմպիոնների լիգայի ֆավորիտների վարկանիշն ըստ Goal-իԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով (տեսանյութ)Օրվա խորհուրդ․ փետրվարի 14Ուկրաինայի և Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են՝ երբ հրադադար կհաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. FTՕդի ջերմաստիճանը կբարձրանաԶելենսկին դե՞մ է գնում Թրամփին«Հրապարակ». Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով«Իրավունք». «Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է»«Ժողովուրդ». «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top