Պուտինը Հաղթանակի շքերթին խորհրդավոր «հատուկ հյուրի» է սպասում ԱՄՆ-ից. Newsweek
Միջազգային
ՌԴ նախագահն արդեն սկսել է նախապատրաստվել Հաղթանակի 80-ամյակի օրվան նվիրված ամենամյա զորահանդեսին։ Newsweek-ի հրապարակման մեջ նշվում է, որ ՌԴ նախագահը հատուկ հյուր է սպասում նաեւ ԱՄՆ-ից։
Լրատվամիջոցները հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, դա կլինի Թրամփի ապագա վարչակազմի անձը կամ նույնիսկ հենց ԱՄՆ նախագահը, ինչը ֆանտաստիկ կլիներ։
2020 թվականին ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը ներկա է գտնվել Մոսկվայի տոնակատարություններին։ Այնուհետև ԱՄՆ պաշտոնյաները պնդում էին, որ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել չեղարկել իր ուղևորությունը` խորհրդականների ճնշման ներքո:
