Թբիլիսին Բաքվին և Երևանին առաջարկել է եռակողմ համագործակցության նախաձեռնություն
Միջազգային
Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այս մասին Բաքվում կայացած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Euromedia24-ը։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք տարածաշրջանում կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկելու, համագործակցության խթանման հարցում Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներառումը տարբեր ոլորտներում»,-ասված է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։