Պետդեպը դատապարտել է Գախարիայի վրա հարձակումը
Միջազգային
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը դատապարտել է «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա հարձակումը։
«Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների և ընդդիմության անդամների, այդ թվում՝ նախկին վարչապետ Գախարիայի նկատմամբ: Սա «Վրացական երազանքի» ռեպրեսիվ մարտավարության ևս մեկ օրինակ է, որը երկիրը կտանի մեկուսացման», - ասվում է X-ում արված հայտարարության մեջ: