«Սփյուռքի առաջ Գրիշա Սանդալյան»-ի եթերում հյուր էր Շպրոտը։

StarNews-ը հետևեց զրույցին։

 

Շպռոտը զրույցը սկսեց այսպես.

«Ես եթե 14 տարի մնայի Հայաստանում, էտքան չէի կարող  օգնեի իմ հայրենակիցներին, որքան օգնում եմ Միացյալ Նահանցներից, որովհետև այսօր իմ հնարավորություններն ավելի մեծ են»։

Խոսելով սփյուռքահայության մասին` նա ասաց.

«Էս 9 միլիոնը պիտի գնա հայրենիք։ Մենք ունենք մեղքի զգացողություն,որ փախել ենք, որովհետև էն ժամանակ վատ էր ,ես երիտասարդ էի, ամբիցիաներ ունեի, հելա թռա Հայաստանից»։

Զրույցից պարզ դարձավ, որ նա դեմ է, որ ուժային կառույցներում, նախարարական կազմում նշանակվում են կանայք.

«Կինը` ըստ քրիստոնեության, պետք է մնա տանը և իրեն նվիրի տանը, ունենա երեխաներ, ծառայի ամուսնուն։ Հրեշտակի դեմքով մի հատ աղջիկա գաղութների տերը։ Կինը ունի հնարավորություն ճիշտ որոշումներ կայացնելու, բայց նաև կնոջը կարաս շատ հեշտ կառավարես և ստիպես, ասես էս օրենքը մի ընդունի։ Դրա համար կինը պիտի լինի իր տեղում, իր տանը»։

Եթերում բացառիկ խոստովանություն անելով`  Շպռոտը  ասաց.

«Այսօր շատ աղանդավորներ իրենք իրենց համարում են քրիստոնյա։ Մուսուլմաններն էլ են ընդունում, որ Քրիստոսը եղել է մարգարե։ Աղանդի մեջ հայը հանված է։ Ես եղել եմ աղանդավոր` «Կյանքի խոսք» եկեղեցուց։

Բողոքականության մեջ ես երկար տարիներ մնացել եմ, այնտեղ միակ հայ բանը հայերեն խոսելն է։ Երբ սկսեցի կարդալ մեր պատմությունը, իմ ինքնությունը, նոր հասկացա՝ հայը ով է եղել։ Հավատք և հայություն դա մի բան է»։

 

Զրույցի հաջորդ թեման շոուբիզնեսն էր.

«Ինձ ավելի շատ ատել են, քան սիրել։ Ինձ սիրեցին իմ անկեղծության համար, քան սկզբում իմ կերպարի։ Այսօր մարդիկ ունեն հնարավորություն իրենց ատելությունը ցույց տալ քոմենթների մեջ, որովհետև, եթե ես ինչ-որ արտիստի չեմ սիրում, իրեն չեմ հետևի, կյանքում չեմ մտնի քոմենթ գրեմ` էս ինչ ես հագե։Ես ինձ հիմա այդքան չեմ համարել շոուբիզնեսից։Ես իրա դոզայի տակ եմ։ Սկզբում ակտիվ աշխատել եմ, բախտս բերեց մտա բիզնեսի մեջ, բայց անկեղծ ինձ չեմ համարել, որովհետև շատ ընկերներ չունեմ»։

Նյութի աղբյուր` https://starnews.am/91711919191/?fbclid=IwY2xjawH3Ql9leHRuA2FlbQIxMQABHW2OpJHJ0U9J8a-psOXCmSuntTwi4nspfSW_n7iRcSz3Pc-iXKlE_JkNZw_aem_sdyOLQdsIQ5wb9Wm4vAqDw