Իրանի նախագահը մոսկովյան այցի ընթացքում նաեւ Հայաստանի վերաբերող բաց ակնարկ է հնչեցրել
Միջազգային
Մոսկովյան այցի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը նաեւ նման հայտաչաչություններ է արել.
- Ատոմակայանի կառուցման վերաբերյալ համաձայնագրերը վերջնականապես կհաստատվեն և կիրականացվե:
- Ռուսական կողմի հետ մեր նախարարների և փորձագետների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մեծ մասը համաձայնեցվել է և կստորագրվի այսօրվա հանդիպմանը։
- Մենք փորձել ենք վերացնել երկկողմ համագործակցության բոլոր խնդիրներն ու խոչընդոտները։
- Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում ենք կարևոր և կենսական և հաստատակամորեն հավատարիմ ենք դրանց ամրապնդմանը։
- Գերագույն առաջնորդի հանձնարարականներն այն են, որ տարածաշրջանը պետք է կառավարվի տարածաշրջանի երկրների կողմից։ Կարիք չկա, որ աշխարհի այլ մասերից ինչ-որ մեկը կառավարի այս տարածաշրջանը:
- Իրանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական, մշակութային և տնտեսական համագործակցությունն ամրապնդվում է ավելի քան երբևէ։
Մեկնաբանելով մասնավորապես տարածաշրջանի` այլ երկրների կողմից կառավարելը բացառելու հարցը, իրանական փորձագետը գրել է. «Պարոն Պեզեշկիանի խոսքերը կարող են դիտվել որպես Այաթոլլահ Խամենեիի անմիջական ուղերձ հարեւան երկրներին։ Իրանը թույլ չի տա Ամերիկային և այլ թշնամական ուժերին իրականացնել իրենց նենգ ծրագրերը Կովկասում»: Այն, որ ակնարկը վերաբերում է Հայաստաին, միանշանակ է: