Ինչ է նախատեսում ռուս-իրանական համաձայնագիրը
Միջազգային«Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի և Իրանի նախագահները Կրեմլում կայացած բանակցություններից հետո մամուլի ասուլիս են հրավիրել։ Հիմնական հայտարարությունները.
Ռուսաստանի և Իրանի միջև նոր համաձայնագիրը հավակնոտ նպատակներ է դնում, այն բեկումնային փաստաթուղթ է:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները կառուցված են հավասարության, հարգանքի և փոխօգնության սկզբունքների վրա։ Արտաքին քաղաքական հարցերի մեծ մասում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները համընկնում են:
Ռուս-իրանական համագործակցության ամենակարևոր ոլորտը էներգետիկան է, ասել է Վլադիմիր Պուտինը։ Նա հաղորդել է, որ «Ռոսատոմ»-ի կողմից Իրանում Բուշեհրի ԱԷԿ-ի երկու նոր էներգաբլոկների կառուցման առաջատար համատեղ նախագիծն առաջընթաց է ապրում: Նախագիծը նշանակալի ներդրում կունենա Իրանի էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում:
Ռուսաստանը և Իրանը մտադիր են կանխել երրորդ պետությունների ապակայունացնող ներկայությունը Կասպից ծովի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում։
Ռուսաստանը հավատարիմ է մնում Սիրիայում համապարփակ կարգավորմանը և պատրաստ է շարունակել աջակցել սիրիացի ժողովրդին:
Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանից Իրան գազատարի նախագծի մեկնարկի մասին՝ նշելով, որ առաջին փուլը ենթադրում է տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում, իսկ ապագայում հնարավոր է ավելացնել մինչև 55 միլիարդ խորանարդ մետր:
Ռուսաստանը շահագրգռված է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմամբ և ենթադրում է, որ նախագիծը կիրականացվի, ասել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել էգոիստական նպատակներով միջազգային իրավունքի օգտագործմանը՝ ընդգծելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնվելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրված համաձայնագիրը պարունակում է կետ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման մասին:
Նախատեսվում է նաև, որ եթե կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա մյուսը չպետք է որևէ օգնություն ցուցաբերի ագրեսորին:
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են համագործակցել իրենց հետախուզական ծառայությունների միջև՝ համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակներում ազգային անվտանգության ամրապնդման և ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու համար:
Ռուսաստանը և Իրանը թույլ չեն տալիս օգտագործել իրենց տարածքները՝ աջակցելու անջատողական շարժումներին, որոնք սպառնում են իրենց տարածքային ամբողջականությանը.
Պայմանագրի ժամկետը 20 տարի է՝ 5 տարի ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ։ Պայմանագիրը կդադարեցվի կողմերից մեկի գրավոր ծանուցմամբ ժամկետի ավարտից 1 տարի առաջ:
