«Opel»-ի վարորդները կարող են դատարան դիմել հայտարարությունից հետո մեկ ամսվա ընթացքում, դրանից հետո հայցը կմերժվի․Հայտնի փաստաբանի բացառիկ մեկնաբանությունը
Իրավական
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են դարձրել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝ 500․000 դրամ։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- դեռեւս դեկտեմբերի 26-ին հայտարարել էր քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։
Վերը նշվածը խիստ վրդովվեցրել է «Opel» մակնիշի մեքենա ունեցող վարորդներին, եւ պատահական չէ, որ տեւական ժամանակ է ինչ խմբագրություն են զանգահարում «Opel»-ի վարորդները եւ խնդրում պարզաբանել, թե ինչպես կարող են պաշտպանել իրենց իրաունքները։ Վերջիններիս հետաքրքրում է մասնավորապես «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ կարծիքը, թե արդյո՞ք «Opel»-ի վարորդները կարող են մի քանի հոգով մեկ հայց ներկայացնել եւ հայց ներկայացնելու դեպքում ինչ իրավական արդյունք կարող են ակնկալել։
Անսալով մեր ընթերցողների մտահոգությանը դիմեցինք հայտնի փաստաբանին, ով սիրով պատասխանեց․
-Նախ արձանագրեմ, որ եթե «Opel»-ի վարորդները գտնում են, որ առերեւույթ առկա է եղել վիրավորանք, ապա իրենց սահմանադրական կարգն է օրենքով սահմանված կարգով դիմել դատական պաշտպանության՝ պատվի, արժանապատվության հետ կապված։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ դրա հետ կապված ժամկետ կա Օրենսդիր կողմից, թե ինչքան ժամանակում կարող են դիմել։ Նրանք կարող են դիմել հրապարակային հայտարարությունից մեկ ամսվաընթացքում, հակառակ պարագայում, եթե ժամկետի խախտումով դիմեն հայցը կմերժվի; Երրորդ հանգամանքը․ արդյո՞ք կարող են մեկ հայցով դիմեն «Opel»-ի վարորդները, ապա այո, օրենսդրությունը այս դրվագով հնարավորություն է տալիս հայցվորները լինեն մեկ եւ ավել։ Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ «Opel»-ի վարորդները համապատասխան հայցին կից պետք է ներկայացնեն համապատասխան ապացույցներ, որ իրենք ունեն «Opel» մակնիշի մեքենա եւ այդ մեքենան իրենք օգտագործում են։
-Պարոն Բաղդասարյան վարորդներին հետաքրքիր էր նաեւ Ձեր տեսակետը, կարո՞ղ են արդյոք հաջողության հասնել դատական պաշտպանության դիմելու պարագայում ։
-Իրավական գնահատականը տալիս է արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանը։ Որպես իրավապաշտպան ես կարծումեմ, որ միանշանակ առկա են վիրավորանքի հատկանիշներ՝ բխող բոլոր իրավական հետեւանքներով։ Բայց կարեւոր է արձանագրել նաեւ, որ հայտարարությանը անմիջապես հաջորդել է վերջինիս որդու ներողությունը, ինչ եւս դատական պաշտպանության ժամանակ հաշվի կառնվի։