Հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակներում պետք է կայանար թեթև քաշային կարգի տիտղոսային ռևանշն Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մասնակցությամբ։
Այսօր՝ հունվարի 17-ին կշռման արարողությանը մասնակցել է միայն Իսլամ Մախաչևը։ Տեղեկություններ էին տարածվել, որ Արմանը վնասվածք է ստացել կամ չի կարողանում քաշ կորցնել, և նրան տրվել է մեկ ժամ՝ քաշը կարգավորելու համար։
Hustle MMA-ի շոուի հաղորդավար Ադամ Զուբայրաևի հաղորդմամբ էլ՝ Արմանին բժիշկներն են արգելում մենամարտել։
UFC-ի նախագահ Դանա Ուայթը պաշտոնապես հայտարարեց, որ ն Ծառուկյանը չի մասնակցի Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին: