Գարիկին դատապարտելը հերթական պիղծ որոշումն է. քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանի կինն ահազանգում է
Ներքաղաքական
«Գարիկ Գալեյանին դատապարտելը հերթական թշնամի + դավաճան խաղի շարունակությունն է։ Բաքվում դատում են հայ ռազմագերիներին, իսկ Հայաստանում օր օրի ավելանում է քաղհալածյալների ցուցակը։ 5000 ոսկի տղերքին զոհաբերածներն ու Արցախը թշնամուն հանձնածները ,դատում են հանուն Արցախի ամեն ինչ զոհաբերած հայորդիներին։ Դուք մտածում եք, որ սա պատահական է՞... Ես ձեզ ասում եմ, որ՝ ոչ։ Որպես զավակ, ծնող և քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանի կին, հստակ ասում եմ, որ Գարիկին դատապարտելը ուղղակի հերթական պիղծ, հակահայ, ազգուրաց քաղաքական որոշումն է, որոնց վերջը չի երևում։ Մեզ մեկ առ մեկ բանտարկում ու սպանում են և դա անում են ակնհայտ և ըստ Ալիեվի պահանջների։ Եռաբլուրում զոհված հայորդու մորը քաշքշելուց, զոհված մեր տղաների նկարները ջնջելուց մինչև զովածի հորը դատելը, այն հակահայ քայլերի շարքն է, որոնք այսօր ուղղակի իրականացվում են մեր երկրում», - գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի կինը՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ։