Խվիչա Կվարացխելիան` ՊՍԺ-ի ֆուտբոլիստ
Սպորտ
Վրաստանի ազգային հավաքականի և իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում, հաստատում է փարիզյան ակումբի կայքը:
23-ամյա Խվիչան 4,5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ և դարձել ֆրանսիական ակումբի պատմության մեջ առաջին վրացի ֆուտբոլիստը, ինչպես նաև 50-րդ ազգության ներկայացուցիչը:
«Այստեղ լինելը երազանք է: Ես շատ դրական խոսքեր եմ լսել ՊՍԺ-ի վերաբերյալ: Մեծ պատիվ է այսպիսի մեծ ակումբին միանալը, և ես անհամբերությամբ եմ սպասում իմ նոր գույները հագնելուն»,- պայմանագիր կնքելուց հետո ասել է Կվարացխելիան:
«Մենք ուրախ ենք Խվիչա Կվարացխելիային ՊՍԺ-ում ողջունելու կապակցությամբ: Ես գիտեմ, որ նա մեզ հետ կհասնի իր նպատակներին»,- ասել է ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին:
Նոր թիմում Խվիչա Կվարացխելիան ստացել է 7 համարի մարզաշապիկը:
Հիշեցնենք, որ վրացի ֆուտբոլիստը «Նապոլիին» միացել էր 2022 թվականի հուլիսին: Նեապոլյան թիմի կազմում նա մասնակցել է 107 խաղի, որոնցում խփել է 30 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում: