Չանչարչևիչը երկար դադարից հետո վերադարձել է խաղադաշտ(ֆոտո) ՉԼ.«Ռեալի» կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի համար «Դեպի Եվրատեսիլ». Մելսի երգը «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս6) Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է գրանցել իր հաշվին «Դեպի Եվրատեսիլ». Պարգի երգը Հայաստանը պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին. հայտնի են երգերն ու կատարողները, որոնց մեջ պետք է կատարվի ընտրություն Կրեմլը երկար ժամանակ բանակցություններ է վարում Թրամփի թիմի հետ. Ռուսական աղբյուր «Դեպի Եվրատեսիլ». Աթենա Մանուկյանի երգը «Դեպի Եվրատեսիլ». Ֆլորա Բիչախչյանի երգը

«Փաստ». Կփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպաների բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ՝ ոչ պակաս, քան հինգ ամսվա օրացուցային ծառայության դեպքում՝ շարքայինի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին՝ 10 օրացուցային օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին՝ 15 օրացուցային օր ժամկետով, ինչպես նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ՝ մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:

Ըստ ՊՆ-ի, առանց տարանջատելու կոչումային կազմերը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողներին ծառայության ընթացքում տրվող արձակուրդի ժամկետների ավելացումը, լրացուցիչ արձակուրդի տրամադրման միջոցով զինվորական երդման արարողության արժևորումն էական ազդեցություն կունենան զինծառայության գրավչության, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության ամրապնդման վրա: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայությունն արժևորելու նպատակով՝ այնտեղ պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել հիմնական արձակուրդի ավելի երկար ժամկետ, որի հիման վրա առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ դրանք տրամադրելով ծառայության ընթացքում երեք հավասար մասերով, հանել արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերի տրամադրումը և երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ:

Բացի դա, օրենքում 2024 թ. հունվարի 16-ին ՀՕ-23-Ն օրենքով կատարված լրացումներով՝ 12 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն է սահմանվել նաև 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչ այդ օտարերկրյա պետությունում զինվորական ծառայություն չանցած ՀՀ երկքաղաքացիների համար՝ մինչև 37 տարին լրանալը, ինչպես նաև զորակոչից խուսափած և 27 տարին լրացած քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել իրենց ցանկությամբ և համապատասխան չափով գումար վճարելու միջոցով անցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ կրկին մինչև 37 տարին լրանալը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել նաև 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին ծառայության ընթացքում տրվող հիմնական արձակուրդի ժամկետը:

Օրենքում 2022 թ. հուլիսի 7-ի ՀՕ-289-Ն օրենքով կատարված կարգավորումների համաձայն՝ 2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և օրենքով սահմանված ժամկետով (20 տարի) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Նշված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են Երևանում 75-80 քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց պատրաստի ծառայողական բնակարաններ՝ վիճակահանությամբ, իսկ այդ բնակարանների ձեռքբերումն իրականացվելու է ՊՆ-ն գնումների մասին օրենսդրության պահանջների համաձայն: Մի շարք խնդիրներ հաշվի առնելով, նպատակահարմար է գտնվել փոփոխել գործընթացի իրականացման ձևաչափը, համապատասխան իրավունք ունեցող սպաներին հնարավորություն տալ իրենց կողմից և իրենց կարիքներին համահունչ՝ հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան՝ պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելով կառավարության որոշմամբ:

Նախագծի ընդունումը 2026 թ. և հետագա տարիների պետբյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի տարեկան չափը կարող է կազմել միջինը 550 մլն դրամ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Չանչարչևիչը երկար դադարից հետո վերադարձել է խաղադաշտ(ֆոտո)ՉԼ.«Ռեալի» կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի համար«Դեպի Եվրատեսիլ». Մելսի երգը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս6)Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է գրանցել իր հաշվին«Դեպի Եվրատեսիլ». Պարգի երգըՀայաստանը պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին. հայտնի են երգերն ու կատարողները, որոնց մեջ պետք է կատարվի ընտրությունԿրեմլը երկար ժամանակ բանակցություններ է վարում Թրամփի թիմի հետ. Ռուսական աղբյուր«Դեպի Եվրատեսիլ». Աթենա Մանուկյանի երգը«Դեպի Եվրատեսիլ». Ֆլորա Բիչախչյանի երգը«Դեպի Եվրատեսիլ». Անահիտ Հակոբյանի եւ Գասոյայի երգըՈր պարագայում Նիկոլը կմնա… Նարեկ ՄալյանԴեսպան «не взаконе», Թորոսյանի զգուշացումն «ասնավանի՞» չիԹուրքիան օդային գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում2025 թվականի ովքե՞ր կստանան նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումըԱնբուժելի համաճարակ է տարածվել ադրբեջանական բանակումՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ֆրանսիացի նոր կուրսանտ ունիԳյումրիում այրվել է սպորտային համալիրի տանիքից 550 քմ տարածք, փրկարարները մարել են բռնկված հրդեհըՖրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին միացել է «Արարատին»Կկարոտեմ քեզ, բալես․ դերասան Վլադիմիր Կոստանյանը ցավալի լուր է հայտնել (լուսանկար)Տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում․ ՓաշինյանՌուսական անօդաչուն ցուցադրել է Կուրսկում հակահարձակման փորձի ժամանակ ուկրաինական ոչնչացված զրահատեխնիկան (Տեսանյութ)Մազութ տեղափոխող երկրորդ տանկերի աղետը մեկ օրումՉինական տանկերը, որը տեղափոխում է մազութ, դիզվառելիք եւ ածուխ, Սախալինի ափերին հայտնվել է ծանծաղուտում (Տեսանյութ)Ինչպե՞ս ձեռք բերել նոր տեխնիկա՝ մատչելի պայմաններով․ ներկայացնում է էկոնոմիկայի նախարարը (տեսանյութ)Հանքի շահագործում հնարավոր չէ, սրանք հերթական, ոչ մի տեղ չտանող պրոցեսներ են. ԱկտիվիստԿրեմլը չի´ հաստատել եւ չի´ հերքել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունըԱդրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված կայքը հերթական անհեթեթ հրապարակումն է արել, թե իբր հայկական կողմը պատերազմի է պատրաստվում. ադրբեջանագետՀՀ քաղաքացիներ են արտաքսվել ՎրաստանիցՏատիկը թոռնիկի հետ իրեն դուրս է գցել պատուհանից․ այրված շենքի բնակիչ (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 9-ինՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ. ԿոբախիձեՄբապեի բացառիկ ցուցանիշըԶանգվածային հարձակում Արևմտյան Ուկրաինայի վրա (ՔԱՐՏԵԶ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Թրամփը պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ դատախազի նկատմամբ, ով Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել. ReutersԱյսօրվանից օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. ձյուն կտեղաԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Օրվա խորհուրդ. փետրվարի 9Իրականում Ադրբեջանում իշխող ռեժիմը Ռուսաստանի կատաղի թշնամին է. Ռուսական աղբյուրԱհաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար.Վուչիչի մեքենանյի անիվը պայթել է ընթացքի ժամանակ (Տեսանյութ)Դիմակավորված միգրանտ ակտիվիստը պղծել է առաջին պապի գերեզմանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում (Տեսանյութ)Փոքրիկ ֆոկուսնիկական տեսանյութով Նիկոլն ապացուցեց, թե ինչ խղճուկ իշխանություն են իրենքԹրամփ. Ես խոսել եմ Պուտինի հետ, և նա «ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ» Ուկրաինայի պատերազմում. The New York PostՌուսական բանակը Խարկովում` Կուպյանսկի հատվածում կարեւոր բնակավայր է գրավել (MAP)ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել ԳազաԻնչ կա Ուկրաինայի հարցով «Թրամփի պլանի» հետեւում. ԴուգինԴոնեցկի մարզում ուկրաինական պաշտպանությունը պայթում է. Washington PostԹե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Նիկոլ ՓաշինյանԻնքը չէր կարում, ինքը տղամարդ չէր…Դավադրություն են փնտրում վարչապետի՝ ավտոբուս նստելու մեջ․ Արմեն Գալջյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top