Իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը սաստել է հանրության այն անդամներին, որոնք բացասական են արտահայտվում Բաքվում գերեվարված Արցախի իշխանությունների մասին

ԱԺ իշխող կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը սթափության կոչով դիմել է հանրության այն անդամներին, որոնք հրճվանք են ապրում Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ այս օրերին ընթացող դավարարության առիթով։
«Եկեք եմ ասեմ, որ բոլոր նրանք` անկախ նրանից ռեալ են, թե` ֆեյք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին(ի դեպ, կարևոր է ֆիքսել, որ ճիշտ արտահայտվենք` գերիների, այլ ոչ ռազմագերիների), որպեսզի բարեկրթության կանոները չխախտեմ և չասեմ թե դուք իրականում ով եք, շատ փափուկ կասեմ՝ դուք շատ լուրջ խնդիր ունեք ինքներդ ձեզ հետ, ձեր իսկ գլխում: Այսքանը:
Մնացած ընկերներին էլ խնդրում և հորդորում եմ, մի՛ եղեք այնպիսին, ինչպիսին որ ձեզանից պահանջում է տեղեկատվական պատերազմ հրահրողը: Հասկանում եմ, հեշտ չէ, բայց եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»։