ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է Էրդողանի իշխանությունը երերում է. ներքաղաքական ցնցումները կազդեն Ալիեւի վրա. Բալասանյան Արցախը հայկական, պատմական տարածք է. Սարիկ Մինասյանը դեմ գնաց Փաշինյանին Փաշինյանը Ցեղասպանության հարցում մեղադրեց հայերին Եվրոպայում կարծում են՝ Ղրիմն ու Դոնբասը կմնան ռուսական վերահսկողության տակ Որքա՞ն գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա. Սուրեն Պարսյան Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է. ԱՍՀՆ Առաջին անգամ անձնակազմը կարողացել է Սու-34-ով վայրէջք կատարել չբացված շասսիով (Տեսանյութ) Պուտինը աղոթեց Թրամփի համար, որպես իր ընկերոջ. Ուիկիտկոֆն անսպասելի մանրամասներ է բացահայտել ՇՏԱՊԵՔ, ՈՒՆԵՔ ԸՆԴԱՄԵՆԸ 24 ԺԱՄ ԺԱՄԱՆԱԿ եւ օգտվեք հայտնի փաստաբանի անձնական խորհրդատվությունից

Եվ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի. Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանն իր «Բանտային օրագրից» հերթական հատվածն է հրապարակել․

«Բանտային օրագիր». էտապ

26-ը հունվարի, 2010թ., «Նուբարաշեն» ՔԿՀ

Հիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, և քանի գլուխ է լույս տեսել:

Ինձ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15։00-ի մոտակայքում, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), և ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը՝ ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին:

Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետև այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երևի կալանավորական սինդրոմ է՝ երբ ինչ-որ մի խցի, ասել է թե՝ միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Առաջին բանը, որ փորձեցի անել՝ համապատասխան օրենսդրության մեջ ինչ-որ դրույթներ գտնելու փորձն էր, որով կարգավորվում է կալանավորված անձին մի ՔԿՀ-ից մյուսը տեղափոխելու գործընթացը:

Պարզվեց, սակայն, որ այս խնդիրն ամենևին էլ կարգավորված չէ, ու մինչ մտածում էի, թե ինչպես կարող եմ հասնել ինձ այլ ՔԿՀ տեղափոխելու որոշման բեկանմանը, արկածը մեջս խաղաց:

Ինչպես 2008-ի մարտի 1-ից հետո հաճախ է լինում, տեղափոխությունների անհրաժեշտության առաջ կանգնելիս, կրկին հիշեցի Հոմերոսի «Ոդիսականը»: Մեկ էլ ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի մի հեռուստատեսային հարցազրույց հիշեցի, որտեղ նա ասում էր, թե իր կարծիքով՝ ճանապարհորդությունը կյանքը պատկերող ամենավառ այլաբանությունն է: Շատ ավելի վառ է այլաբանությունը, երբ ճանապարհորդությունը կոչվում է «էտապ»:

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ դուրս էին եկել ինձ ճանապարհելու: ԱԱԾ բակի կողմից ինձ էր սպասում մի զինվորական գույնի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Նրա հետևում մի մարդատար, քաղաքացիական մեքենա կար, որի շուրջ մի քանի ավտոմատավորներ էին խմբվել: Էս կալանավորական «ՈՒԱԶ»-ը սովորական «վառանյոկ» չէր: Կալանքի ընթացքում այսպիսի մեքենա առաջին անգամ եմ տեսնում:

Ուրեմն, կալանավորի համար նախատեսված խցիկը 40x50 սանտիմետր է: Սա այն նվազագույն չափն է, որ մարդը նստած վիճակում մի կերպ տեղավորվի: Հենց այս խցիկում պետք է նստեի էտապի, այսինքն՝ տեղափոխության ընթացքում: Խցիկի դռան վրա պատուհան չկա, խցիկի մեջ լույս չկա: Այսինքն, երբ տեղավորվեցի խցիկի մեջ ու դուռը փակվեց, հայտնվեցի կատարյալ խավարի մեջ՝ ըստ էության այդ խցիկի պատերին գամված: Մի թեթև լույս ներս էր ընկնում միայն տանիքին եղած մի քանի շերտանի վանդակավոր նեղլիկ օդանցքից, որը կիսափակ էր: Երբ այդ խցիկը տեսա և հասկացա, որ հենց դրա մեջ եմ ճամփորդելու, մի պահ սառը քրտինք տվեց վրաս:

Հաջորդ պահին միայն հասկացա, որ այս ամենը իրականում զվարճալի է: Ու երբ ՔԿՀ վարչակազմի աշխատակիցները դուռը շրխկացրին, ես մթության մեջ հաճույքով արձանագրեցի, որ ժպտում եմ:

Ինչ-որ ժամանակ անց «ՈՒԱԶ»-ը կանգ առավ, և ինչ-որ խոսակցություններ լսվեցին: Հասկացա, որ հասել ենք «Նուբարաշեն» ՔԿՀ: Դռները բացվեցին, մենք մուտք գործեցինք, և ես որոշ ժամանակ անց շարունակեցի մնալ մեքենայի մեջ: Ինչ-որ ժամանակ անց դուռը բացվեց և դուրս գալով հայտնվեցի մի մուտքի առաջ, որը ավելի շատ գոմի մուտքի էր նման, քան թե որևէ մարդաբնակ տարածքի:

Դա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ընդունարանի մուտքն էր, որով ամեն օր ներս ու դուրս են անում կալանավորներ, փաստաբաններ, ոստիկաններ, ՔԿՀ ծառայողներ, դիտորդներ և այլոք: Եվ իսկապես, «Նուբարաշեն» ՔԿՀ այս հարկաբաժինը՝ ընդունարանի մասը, մի իսկական գոմ է հիշեցնում:

Որոշ թղթեր ձևակերպելուց հետո ինձ ուղեկցեցին «բոքս». այսպես կոչվում են այն ժամանակավոր խցերը, որտեղ կալանավորները խուզարկվում են կալանավայր մուտք գործելիս, կամ այն լքելիս: Այսօրինակ «բոքսերից» մեկում մի երկար սեղան կա, որի վրա ինչ-որ մի ծածկոց է գցված: Փորձաքննությունը կարող է հաստատել, որ այդ ծածկոցը չի փոխվել մոտավորապես 1979 թվականի մայիսից. դժվար է որոշել, թե դա գործարանային ի՞նչ գույնի է եղել: Հիմա արդեն մի այնպիսի սև գույնի է, որը կարող է ստացվել միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հա, ուրեմն, ինձ առաջարկվեց հենց այդ ծածկոցի վրա դատարկել իրերս, որպեսզի դրանք խուզարկության ենթարկվեն:

Մեկուսարանի աշխատակցի տրամաբանությամբ, հենց այդ ծածկոցի վրա պետք է դարսեի շորերս, այլ իրեր, որպեսզի նա ստուգի, թե արդյոք դրանց մեջ ինչ-որ բան է թաքցրած: Ես հսկիչին ակնարկեցի, որ ծածկոցը կեղտոտ է, մեղմ ասած: Նա հավաստիացրեց, որ կեղտոտ չէ, ուղղակի մաշված է: Մատս քսեցի ծածկոցին, և այն խրվեց կեղտի մեջ: Հսկիչը հուսահատ հայացքով ինձ նայեց, ես էլ պայուսակիցս այդ օրվա «Հայկական ժամանակը» հանեցի, փռեցի ծածկոցի վրա, ու դատարկեցի իրերս: Խուզարկության ավարտից հետո ինձ տեղափոխեցին մեկ ուրիշ «բոքս», որտեղ պետք է սպասեի մինչ ինձ կտեղափոխեն համապատասխան խուց:

Կալանավորները, ճիշտ է, «բոքսերում» երկար ժամանակ չեն անցկացնում, բայց որոշակի դեպքերում կարող են մնալ մինչև մեկ ժամ: «Նուբարաշեն» ՔԿՀ այս «բոքսերի» մասին պատկերացում կազմելու համար պատկերացրեք սովետական կոլխոզի՝ կարտոֆիլի սերմացուի պահեստ, որտեղ վնասատուների դեմ պայքար չի տարվել, կարտոֆիլի սերմացուն հոտել է, տանիքը կաթել: Բացի այս՝ տարածքը ծառայել է որպես զուգարան («բոքսում», ի դեպ, զուգարան չկա): Խոնավ պատերով այս տարածքում պատուհան կա, որը նեղ է նույնիսկ լույսի ներթափանցման համար: Պատի երկայնքով երկար նստարան կա, որի վրա հնարավոր չէ նստել՝ տասնամյակներով կուտակված կեղտի պատճառով:

Այս տարածքի ամենահետաքրքիր հատվածը դուռն է, որի վրա տարբեր գրառումներ կան: Որոշեցի ժամանակս անցկացնել այս գրառումները կարդալով: Մի կալանավոր հազիվ իրար անելով մտածածն էր գրել «բոլոր հսկիչների» հասցեին: Դրա տակ հսկիչների պատասխանն էր գրողին՝ «խլեշչի քֆուրի» տեսքով: Դռան մեկ այլ հատվածում ինչ-որ թվեր տեսա «10:22» և «27:11»: Դրանց դիմաց ինչոր բան էր գրված, ենթադրաբար անուններ, որոնք մթության և մաշվածության պատճառով չկարողացա ընթերցել: Ու սկսեցի կռահումներ անել, թե ինչ կարող են նշանակել այս թվերը: Սկզբից մտածեցի, թե գրառումներից առաջինի հեղինակը 10 ամիս 22 օր է անցկացրել բանտում, իսկ երկրորդինը՝ 27 ամիս 11 օր: Բայց թվերի արանքում դրված երկու կետերը հուշում էին, որ սխալ է առաջ քաշած վարկածս: Հետաքրքրությունս, ըստ այդմ, ավելի մեծացավ, և սկսեցի համառ ջանքեր գործադրել, կարդալու համար թվերից առաջ գրվածը: Առաջին թվի առաջ գրվածը մի կերպ կարդացի. գրված էր «Մաթևոս»: Մտածեցի հեղինակի անունն է: Ցնցվեցի ուղղակի, երբ ներքևի գրառման դիմաց կարդացի «Առակաց». ով կարող էր մտածել, թե «Նուբարաշեն» ՔԿՀի «բոքսի» դռան վրա, որտեղ բազմաթիվ հայհոյանքներ են գրված, կարելի է հղումներ գտնել Աստվածաշնչի համապատասխան համարներին:

Աստվածաշունչը, բնականաբար, հետս էր, և անմիջապես վերցրի և բացեցի Առակաց 27:11-ը. «Իմաստուն եղիր, որդեակ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռու վանիր նախատինքի խոսքերը», գրված էր այնտեղ:

Հետո բացեցի Մատթեոսի 10:22-ը. «Եվ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի»: Այսպես սկսվեց իմ կալանքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում»:






ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել էԷրդողանի իշխանությունը երերում է. ներքաղաքական ցնցումները կազդեն Ալիեւի վրա. ԲալասանյանԱրցախը հայկական, պատմական տարածք է. Սարիկ Մինասյանը դեմ գնաց ՓաշինյանինՓաշինյանը Ցեղասպանության հարցում մեղադրեց հայերինԵվրոպայում կարծում են՝ Ղրիմն ու Դոնբասը կմնան ռուսական վերահսկողության տակՈրքա՞ն գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա. Սուրեն ՊարսյանՆման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է. ԱՍՀՆԱռաջին անգամ անձնակազմը կարողացել է Սու-34-ով վայրէջք կատարել չբացված շասսիով (Տեսանյութ)Պուտինը աղոթեց Թրամփի համար, որպես իր ընկերոջ. Ուիկիտկոֆն անսպասելի մանրամասներ է բացահայտելՇՏԱՊԵՔ, ՈՒՆԵՔ ԸՆԴԱՄԵՆԸ 24 ԺԱՄ ԺԱՄԱՆԱԿ եւ օգտվեք հայտնի փաստաբանի անձնական խորհրդատվությունիցՌուսական ռոբոտները պայթուցիկը հասցնում են մինչեւ Ուկրաինական բլինդաժներ (Տեսանյութ)Արմավիրում սպանված անձը Արթուր Պարոնյանն էՀայտնի է Մոսկվայում Պուտինի և Վուչիչի բանակցությունների օրըՇոյգուն մեկնել է Հյուսիսային Կորեա. Կիմ Չեն Ընը հայտարարել է Ռուսաստանին իր անսասան աջակցության մասինYouTube-ում նոր կոճակ կհայտնվիԱրցախահայության պահանջները կներկայացվեն հանրահավաքի միջոցով․ հայտարարությունՎրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը` Հայաստանի ընտրանու դեմ պատասխան խաղի մասին Մխիթարյանի հետ հավաքականի մասին չենք խոսել. ԿվարացխելիաՇաքարը ճաղատության դեմ. բրիտանացի գիտնականների նոր բացահայտումըԻնչքան էլ նեղվածություն ունենամ, միշտ հավաքականի տղաների կողքին եմ. Սերոբյան Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ, սակայն Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում նոր, արհեստական նախապայմաններ․ Արարատ ՄիրզոյանՀրանտ Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից. Ջոն վան'տ ՍխիպՌուսաստանը նախազգուշացրել Է ՃապոնիայինԹուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ․ դա կարող է թուլացնել Ադրբեջանին, իսկ մեզ համար ստեղծել հնարավորությունների պատուհան.Վարուժան ԳեղամյանԽորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվումԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն օր առաջ պետք է լքի Հայաստանի ՀանրապետությունըԿոչ ենք անում հետեւել մեր օրինակին եւ «պերսոնա նոն գրատա» հռչակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին. Ալլա Հակոբյան Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին (լուսանկար, տեսանյութ)Նեթանյահուն հրամայել է հարձակվել Լիբանանում «Հեզբոլլահի» տասնյակ թիրախների վրաՌուսաստանում հայտարարել են Եվրոպայի ռազմականացման մասինՇահրամանյանին պետք է հարցրեք, թե ոնց եղավ, որ այս մարդիկ Բաքվի բանտերում հայտնվեցին, ոնց հանձնեցին. Գագիկ ՄելքոնյանՄեր երկրի տարածքում կասկածելի գործողություններ են կատարվում. Գրիգոր ԳրիգորյանBloomberg-ը պարզել է՝ ինչ է ծրագրում Ֆրանսիան ԱՄՆ-ի դեմՊահանջում ենք փակել ՀՀ-ում գործող ամերիկյան բիոլաբորատորիաները. հայտարարությունՈւկրաինայում հայտնել են՝ ով է Զելենսկիին առաջարկել պայթեցնել բոլոր ատոմակայաններըԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պետք է դուրս դրվի մեր երկրից՝ որպես անցանկալի անձ. Հայկ ՆահապետյանՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ճանաչել persona non grata. հայտարարությունԷդուարդ Շարմազանովը հանդիպել է Եզրաս սրբազանի հետՈ՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն ԱշոտյանԻմ «քրաշը» Նիկոլ Փաշինյանն է. ՏրանսգենդերՀռոմի պապի մոտ երկարատեւ խոսքի խանգարում է ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄՆոր մանրամասներ. Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում․կա զոհ․ կասկածյալը Էջմիածնում հայտնի «ՃԱՊ»-ն էՎաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում հրազենով մարդ է սպանվելԱյսօր Ջրի համաշխարհային օրն էԲազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել ուժի սպառնալիքի կամ պարտված կողմի վրա ճնշում գործադրելու արդյունքում. Արմեն ՀովասափյանՎլադիմիր Պուտինը շատ խելացի մարդ է․ Թրամփի հատուկ բանագնացՎարդան Ղուկասյանը հեռախոսազանգով դիմում է քաղաքացիներինՄայր, ով միշտ «լիցքավորված է» սիրով. Այսօր հայտնի փաստաբանի ընտանիքում տոն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top