Հունվարի 19-ից TikTok-ը կարգելափակվի

ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է TikTok-ի արգելքը ԱՄՆ-ում, եթե չինական ByteDance ընկերությունը այն չվաճառի ամերիկացի սեփականատերերին։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Եթե ամերիկյան ստորաբաժանումը չվաճառվի մինչև հունվարի 19-ը, ապա այդ օրվանից TikTok-ը կարգելափակվի ԱՄՆ-ում։ Հիմնական հարթակները, որոնց միջոցով այն տարածվում է (Appstore և Play Market) ստիպված կլինեն հեռացնել հավելվածը՝ պատժամիջոցներից խուսափելու համար։