Երբ անգամ «երեքմետրանոց քամակի» դեպքում նստելու աթոռ չկա Ուսուցչուհին հայտնվել է բանտում աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար Ի՞նչ ասես, պապանձվել կարելի է. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլը որոշել է գարնանն ընդառաջ «ուբորկա» անել թիմում. ԲԱՄԲԱՍԱՆՔ Գյումրիում առաջադրված, որ թեկնածուին կսատարի ՔՊ-ից դուրս եկած պատգամավորի հիմնած կուսակցությունը․ Աղազարյանը փակագծեր է բացում Ընտանիքիս արյան մեջ թաթախելու համար երկուսն էլ պիտի պատասխան տան․ Պեմզաշենի դաժան սպանության հետքերով Ով է Կիևյան կամրջից իրեն ցած նետած տղամարդը և ինչ է թողել մեքենայում․ ArmLur.am Հայաստանում բացառիկ թռչնատեսակ է գրանցվել Մարդն իր հիշողությամբ է տարբերվում անասունից Ջեֆ Բեզոսը կարող է բանտ նստել․ Telegraph

Այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ․ ՀԱԿ հայտարարությունը

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը․

Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Արցախի նախկին ղեկավարներ՝ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանին, տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ ապօրինաբար գերեվարված եւ Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր մյուս հայրենակիցներին, որոնք ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրագործելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից ենթարկվում են դաժան հալածանքների եւ կտտանքների։

2. Ադրբեջանի կազմից դուրս սեփական ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը իրագործելու օրինական գործընթացը սկսվել էր եւ հետեւողականորեն շարունակվեց հենց այն պատճառով, որ Ադրբեջանի Հանրապետությունը սիստեմատիկորեն ոտնահարում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ նրա բնակչության կյանքի, ազատության, ժողովրդավարության իրավունքները, ծավալելով պետականորեն կազմակերպված զանգվածային բռնություններ, ինչպես նաեւ անցկացնելով բիրտ ռազմական գործողություններ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաեւ Ադրբեջանի ամբողջ տարածքում ապրող հայ բնակչության դեմ (1988 փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին Կիրովաբադում, Խանլարում, Շամխորում, 1990-ի հունվարին Բաքվում, 1991-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի թվով 24 բնակավայրերում, 1992-ին Շահումյանի եւ Լեռնյաին Ղարաբաղի Մարդակերտի եւ Մարտունու շրջաններում)։

3. Արցախի ղեկավարները ապօրինաբար, միջազգային նորմերի եւ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն ոտնահարումով, գերեվարվել են Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին, ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ԵԱՀԿ հովանու ներքո բանակցություններում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իրագործում էր հայ ժողովրդի նկատմամբ իր ամենամեծ ռազմական հանցագործություններից մեկը՝ հազարամյակների պատմություն ունեցող արցխահայության նկատմամբ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։

4. Նման վարքագիծ ցուցաբերած, համակարգային հայատյացությունը պետական գաղափարախոսություն հռչակած, սեփական քաղաքացիներին անգամ հալածող եւ նրանց ժողովրդավարական իրավունքները զանգվածաբար ոտնահարող, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ ավելի քան 200 քաղբանտարկյալ ունեցող ադրբեջանական պետության կողմից ձեռնարկված այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ, որը զուրկ է որեւէ լեգիտիմությունից։ Ադրբեջանում գործող իրավապահ մարմինները եւ դատարաններն ընդամենը իշխանության կողմից բռնաճնշումների իրականացման գործիքներ են, որոնք կեղծիքների, բռնությունների, կտտանքների, նենգասպառնալիքների եւ տարատեսակ այլ ապօրինությունների միջոցով պատրաստակամ են կորզելու իշխանությունների պատվիրած ցանկացած արդյունք, հետեւաբար այդ դատավարություններում ներկայացված որեւէ «փաստաթուղթ» կամ «ցուցմունք», ինչպես նաեւ «դատական» մարմնի որեւէ եզրակացություն, ունենալու են զրոյական վստահելիություն եւ օրինականություն։

5. Դատապարտում ենք Հայաստանի հանրային դեբատում հնչող որեւէ մեղադրանք կամ քննադատություն, ուղղված «դատավարական» այս ներկայացման պայմաններում Ադրբեջանի ձեռքում պատանդ դարձած եւ խոշտանգման ենթարկվող մեր հայրենակիցների վարքի դեմ։ Մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի, թե ինչ են իրենք ասում անմարդկային ճնշման ներքո, այլ միայն նրանց կյանքը, առողջությունը եւ ապահով վերադարձը հայրենիք։

6. Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի լռությունը եւ անգործությունը Լեռնային Ղարաբաղի գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ։ Նրանք առաջինը պետք է պահանջեին այն մարդկանց ազատությունը, որոնց նրանք ԵԱՀԿ-ի 1992 թվականի Հելսինկյան հանդիպումից ի վեր կայացած բոլոր բանակցություններում ճանաչել են որպես լեգիտիմ գործընկերներ եւ երկխոսություն վարել նրանց հետ միջազգային հանրությունը ներկայացնող մարմինների անունից։

7. Առավել անընդունելի է, սակայն, Հայաստանի իշխանությունների ակնհայտ եւ բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ։ Հայաստանը պարտավոր է հրապարակայնորեն բարձրացնել իր ձայնը ի նրանց պաշտպանություն, նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջնական հաշտեցման եւ խաղաղության հաստատման օրակարգի պարտադիր պահանջներից մեկը։ Հայաստանի իշխանությունները այդ հարցով պետք է դիմեն միջազգային հանրությանը, Մինսկի Խմբի երկրներին, ինչպես նաեւ բարձրացնեն այս հարցը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում եւ Եվրոպական խորհրդարանում, հատկապես ի ցույց դնելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության անբեկանելի իրավունքի բացահայտ ոտնահարումը Ադրբեջանի կողմից։





Երբ անգամ «երեքմետրանոց քամակի» դեպքում նստելու աթոռ չկաՈւսուցչուհին հայտնվել է բանտում աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համարԻ՞նչ ասես, պապանձվել կարելի է. ԶԱՐՄԱՆՔ Երբ երաժշտությունն ու պարը դառնում են մեկ շնչառություն…Նիկոլը որոշել է գարնանն ընդառաջ «ուբորկա» անել թիմում. ԲԱՄԲԱՍԱՆՔԳյումրիում առաջադրված, որ թեկնածուին կսատարի ՔՊ-ից դուրս եկած պատգամավորի հիմնած կուսակցությունը․ Աղազարյանը փակագծեր է բացումԸնտանիքիս արյան մեջ թաթախելու համար երկուսն էլ պիտի պատասխան տան․ Պեմզաշենի դաժան սպանության հետքերովՈվ է Կիևյան կամրջից իրեն ցած նետած տղամարդը և ինչ է թողել մեքենայում․ ArmLur.amՀայաստանում բացառիկ թռչնատեսակ է գրանցվելՄարդն իր հիշողությամբ է տարբերվում անասունիցՋեֆ Բեզոսը կարող է բանտ նստել․ TelegraphԹրամփը ասել է՝ ով է ԱՄՆ թշնամինԱրևմտյան ոչ մի երկիր ներկայումս չի ցանկանում զորք ուղարկել Ուկրաինա․ Ֆրանսիայի ԱԳՆՄասկը խոսել է Զելենսկու նկատմամբ Թրամփի պահանջի մասինՈ՞ւր է տանում Նիկոլի քաղաքականությունը՝ Մոսկվա՞, Բրյուսե՞լ, Թեհրա՞ն, թե՞ Բաքու. Հ. ԴանիելյանՄակրոնը ասել է՝ ինչպես կարելի է դադարեցնել ուկրաինական հակամարտությունըԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքըՆիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով կդիմի ժողովրդինՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻՊեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղելՀեռահար զինամթերքի խիստ պակաս կա․ ՆԱՏՕՇիրակի մարզը նոր դատախազ կունենա՞. «կիրթ» Աննայի ազգականի գործով փորձագիտական եզրակացություն կա. ՊողոսյանԳերմանիան գոյատևման խնդիր ունի․ ՄասկՔանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2025 թվականի հունվարինՈւժեղ բքի պատճառով Ալագյազից մինչև Գեղադիր բնակավայր ճանապարհահատվածը դժվարանցանելի էԻնչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ)ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինայից ներգաղթի դիմումները․ CBS Աբխազիայում ՀՌՕ-ի վետերանների նկատմամբ բռնաճնշումներ են սկսվել423 հայկական բեռնատար է մնացել Վերին ԼարսումԻլոն Մասկը կասկածում էր, որ վամպիրներ իսկապես գոյություն ունեն ԱՄՆ-ումՕրվա խորհուրդ․ փետրվարի 19ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱլիևն այցելել է ՍտեփանակերտԹուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. ԳեղամյանԻրանում մեկնարկել է «Մեծ մարգարեի ուժը 19» զորավարժությունների 2-րդ փուլըԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊՆ զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է. նյութական վնասի չափը ճշտվում էՄահացել է Ռուբեն ԳյուլմիսարյանըՉեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ «Վատագույնը դեռ առջևում է». «Կենդանի Նոստրադամուսը» ցնցել է աշխարհը 2025 թ-ի համար իր սարսափելի մարգարեություններովՀոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք էԵրկար ժամանակ ջուր չի լինիԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍԱՐՄԵՆ ԲԵՋԱՆՅԱՆԻ ՔՈՒՅՐԸՕգտագործեցին եւ դե՞ն են նետում«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԼԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ Զելենսկին Էրդողանի հետ բանակցել է նաեւ քաղաքական ապաստանի վերաբերյալԹրամփը պարզապես Զելենսկուն «թաղում» է. ԱՄՆ նախագահը գնահատել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հանդիպումըԹուրքիան ՉԹՕ-ի պատճառով փակել է օդանավակայանը (Տեսանյութ)Ինչ խնդիր է փորձում լուծել Տեր-Պետրոսյանը ակտիվանալով. «Իրավունք»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top