Իրանն էլ ավելի կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Պեզեշկիան
Միջազգային
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա մեզ հեշտությամբ ոչնչացնել», - SolovyovLive հեռուստաալիքին` Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը։
«Եթե այլ պետություններ հարձակվեն մեր երկրների վրա, ապա, ելնելով պայմանագրում գրվածից, մենք պարտավորվում ենք ոչ մի կերպ չմասնակցել ագրեսորներին օգնող գործընթացներին։
Մակրոմակարդակում մենք պայմանավորվածություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն մանրամասները կորոշվեն հետագա գործընթացներով և պայմանավորվածություններով»,- ասաց Պեզեշկյանը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է ընդհանուր հայեցակարգ՝ հետագայում գործնական պլաններ մշակելու համար։
«Բնականաբար, բոլոր ոլորտներում, որտեղ մենք կարող ենք օգնել միմյանց՝ ռազմական և անվտանգության ոլորտներում, մենք կփորձենք զարգացնել համագործակցությունը։
Պետք է համագործակցել, որ թշնամին չկարողանա հեշտությամբ գալ, մեզ ոչնչացնել ու հեռանալ։ Հակառակորդը չպետք է պատրանքներ ունենա, որ հեշտությամբ կարող են մեր հարցերը լուծել»,- նշել է Իրանի նախագահը։