Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել

Փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի կոչ է անում և ցույց տալիս ձևը։
«Մեր համաքաղաքացիների հետ որոշել ենք բոյկոտի ձևը»,-նշել է նա և տեսանյութ հրապարակել՝ ներկայացնելով քայերը․
«Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը` ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա և նստում ավտոբուս: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ,
վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու` վճարել 300 դրամ»,- կոչ է անում Հայկ Մարությանը: