Ես էլ որբացա. մահացել է Վահրամ Մկրտչյանի մայրը
Հասարակություն
Մահացել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանի մայրը:
«Ես էլ որբացա։ 94 տարեկան հասակում Մայրս ավարտեց իր երկրային ճամփորդությունը։ Տեր Աստված, ընդունիր Մայրիկս հոգին։ Իմ հավատավոր ընկերներին խնդրում եմ աղոթեն մայրիկիս հոգու փրկության համար», - գրել է Վահրամ Մկրտչյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը՝ 16։00-ից, Արագածոտնի մարզ գյուղ Վարդաբլուր։ Հուղարկավորությունը` ամսի 22-ին, ժամը՝ 13։00-ին, նույն վայրից։
ՍԻՄ կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության շարժում»-ը եւ «Իրավունք» թերթի խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում Վահրամ Մկրտչյանին եւ Մկրտչյանների ընտանիքին՝ սիրելի մոր եւ տատիկի մահվան կապակցությամբ:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...