Աշխարհի ուժեղագույն ազգային առաջնությունները
Սպորտ
Իտալիայի Ա Սերիան Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություն, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Իտալիայի առաջնությունը IFFHS-ի սահմանած չափանիշներով ստացել է 1992 միավոր։ Ուժեղագույնների հնգյակում են նաև Իսպանիայի Լա լիգան (1885), Անգլիայի Պրեմիեր լիգան (1871), Բարզիլիայի Ա Սերիան (1859) և Գերմանիայի Բունդեսլիգան (1606)։
Հայաստանի Fastex Պրեմիեր լիգան 346 միավորով 46-րդն է։