Ուր են տանում հակառուսական ալիքի հետքերը. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ասում են, թե մի ամբողջ ցանց է ստեղծվել հեռավոր Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, ովքեր ուղղակի լայն հակառուսական քարոզչություն են իրականացնում սոցցանցերում՝ հայ օգտատերերի անվան տակ, ընդ որում, մեծամասամբ հանդես գալով՝ որպես ԱԺԲ-ական: Թե ինչն է միավորում «Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ին ու իռլանդացիներին՝ բացի հակառուսականությունը, դժվար է ասել: Թերեւս դրա պատասխանը կարող է ունենալ VPN վիրտուալ ծառայությունը, որը սովորաբար օգտագործվում է, որպեսզի օգտատերը կարողանա թաքցնել իր IP հասցեն եւ որոնումների պատմությունը: Սակայն, այն, որ սոցցանցերում արհեստականորեն հակառուսականություն է գեներացվում, ակներեւ է: