Սրանցից արծաթի գյուլլեն էլ չի փրկի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՍՐԱՆՑԻՑ ԱՐԾԱԹԻ ԳՅՈՒԼԼԵՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ
Ըստ սպիրիտների, եթե Կոնջորյանի ասած վամպիր դրակուլան խաչից էր անհանգստանում, ապա ՔՊ-ական դրակուլաները ռեգրադացիա են ապրել ժողովրդի արյունը ծեծելուց հետո` ո՛չ խաչից են վախենում, ո՛չ խունկ ու մոմից, հլա մի բան էլ սխտորով խաշ են ուտում։
**
КЛАСИКА
(ՋՈ ԲԱՅԴԵՆԸ` ԹՐԱՄՓԻՆ ՀՐԱԺԵՇՏԻ ՆԱՄԱԿ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Письмецо в конверте подожди не рви,
Не везёт тебе в смерти, повезёт в любви.
**
ԵԿԵԼ Է ԹԵՐՄԱՑՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
(«Ո՞Ր ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ Է ԿԱՐԵԼԻ ՀԱՅՀՈՅԵԼ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԲԴԽ-Ի ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ)
Ըստ քրեագետների` հայհոյախառն արտահայտությունների սիրահարին ԲԴԽ ներմուծելով, Նիկոլը փորձում է խլեշը օրինականացնել։
**
ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ
(«ՍՐԱՆՈՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԶՈՔԱՆՉՆԵՐԻՆ, ԲԱՋԱՆԱՂՆԵՐԻՆ, ՔԵՆԻՆԵՐԻՆ ՈՒ ՔԵՌԻՆԵՐԻՆ ՄՏՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կոռուպցիայի դեմ պայքարի կապակցության, վերջապես պարզ է դառնում, թե ինչու Նիկոլն Աննային ԶԱԳՍ չի տանում, որ վերոնշյալ հարազատները հարկային դաշտ չմտնեն։
**
ՍՏԱԽՈՍԸ ՊՈԶՈՎ- ՊՈՉՈՎ Ա ԼԻՆՈՒՄ
(ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ՁՈՒԿ ՏԱՆՔ ՈՒՏԵՆ, ԱՅԼ` ՁՈՒԿ ԲՌՆԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵՆՔ)
Որսորդմիությունից հայտնում են, որ նորատուսցիք նույն Նիկոլին ասել են` մենք ձուկ բռնել գիտենք, բա ինչու չես թողնում բռնենք, կրկին ստում ես:
**
ԱՆՆԱՅԻՑ ԷԼ ԵՆ ԲԱՆ ՍՈՎՈՐՈՒՄ
(ԹՐԱՄՓԸ` 1 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թրամփը Աննայից սովորեց ճաշկերույթով փող հավաքել, բայց 1 մլն դոլար արժեքով, Աննան էլ կուզեր 1 մլն դոլարով ընթրիք կազմակերպել, բայց նրան էդքան տվող չկա:
**
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ, ԿԱՄ ՎԱՐԴԱՆԻԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՄԿՈՒՍՈՎ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եթե ընտրվեմ, ինձ համարեք կոմունիստ:
**
ՔՊ ՆԻՍՏՈՒՄ
(«ԱՆՈՐՍԱԼԻ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԸ» ՖԻԼՄԻ ՈՃՈՎ` ԳՅՈՒՄՐՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կրասնիե վ գորոդե, գասպադա: