Կա՞ն Իրանի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ Քաղաքապետարանում հաշվել են՝ հունվարի 1-ից հետո քանի քաղաքացի է տոմսային փաթեթ գնել Պուտինն ու Թրամփը ֆիքսեցին`Ուկրաինայի հարցով պայմանավորվել են բոլորի փոխարեն Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. փոփոխությունները գալիս են Հայաստան «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս11) Ոնց шպրեմ այսպես, առшնց քեզ․․․ Անդրեի հրապարшկումը՝ Սիրո տոնին ԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրել Մերսի քեզ, Ավինյան Տիկո... Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա Փոխնախագահ Վենսը Եվրոպայի «պորտը տեղը դրեց»

«Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի Դաշնության շահերին»․ Միրզոյանը՝ Լավրովին

Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը․

«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Կարծում եմ, իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո։ Վերջին անգամ մենք նման ձևաչափով հանդիպել ենք 2023 թվականի հուլիսին, և կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի մի շարք արդիական հարցերի շուրջ հանգամանալից կարծիքների փոխանակում անցկացնելու համար։

Հարգելի՛ գործընկերներ, առանձնազրույցի ժամանակ մենք Սերգեյ Վիկտորի հետ արդեն հակիրճ անդրադարձել ենք մի քանի հարցերի, և այժմ կարող ենք շարունակել կարծիքների փոխանակումը պատվիրակությունների մասնակցությամբ։

Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանն ուղղված արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակման հարցում։

Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին, և մենք հուսով ենք, որ այսուհետ ևս ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, տեսել ենք վերջին ժամանակներս, վերջին օրերին։ Եվ հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը։

Երկկողմ հարաբերություններում ևս մեկ կարևոր ցուցիչ է, իհարկե, միջազգային հարթակներում համագործակցությունը։ Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի Դաշնության շահերին։ Կա ցանկություն և ըմբռնում, որ ռուսական կողմը նույնպես միջազգային հարթակներում որոշակիորեն հաշվի կառնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Միջազգային հարթակներում համագործակցությունը մեր ավանդույթներում է, և մենք միտված ենք շարունակել այս ավանդույթը։

Սերգեյ Վիկտորի,

Մենք միտված ենք նաև փոխշահավետ և գործնական համագործակցության, ինչպես նաև ինքնիշխանության հարգման վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը, ինչը, ամենակարևորը, ինչպես ես խորապես համոզված եմ, համապատասխանում է մեր երկու պետությունների շահերին։

Մեր համագործակցության, գործընկերության կարևոր բաղադրիչ է, անշուշտ, տնտեսությունը, որտեղ մենք նկատում ենք կայուն դրական արդյունքներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում առևտրային հարաբերությունների զարգացման վրա։

Իմ այսօրվա այցը նաև մեր ջանքերի մի մասն է՝ ուղղված համագործակցության զարգացմանն այնպիսի ձևաչափերում, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը և այլ կարևոր հարթակները։ Սա վերաբերում է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական փոխգործակցությանը, որտեղ դեկտեմբերին Հայաստանը, կարծում եմ, բավական հաջող կերպով ավարտեց իր նախագահությունը։

Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական գրավչությունը բարձրացնելու՝ Հայաստանի Հանրապետության վճռական տրամադրվածության համատեքստում ուրախ եմ վերահաստատել տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում։

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական երկխոսության զարգացման դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար ոլորտում։ Կանոնավոր կերպով անցկացվում են գիտության և մշակույթի գործիչների հանդիպումներ։

Մի խոսքով, համաձայն եմ Ձեզ հետ, թեմատիկան բավականին լայն է և բազմաշերտ:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ուշադրության համար»:






Կա՞ն Իրանի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններՔաղաքապետարանում հաշվել են՝ հունվարի 1-ից հետո քանի քաղաքացի է տոմսային փաթեթ գնել Պուտինն ու Թրամփը ֆիքսեցին`Ուկրաինայի հարցով պայմանավորվել են բոլորի փոխարենՊուտին-Թրամփ հեռախոսազրույց. փոփոխությունները գալիս են Հայաստան«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս11)Ոնց шպրեմ այսպես, առшնց քեզ․․․ Անդրեի հրապարшկումը՝ Սիրո տոնինԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրելՄերսի քեզ, Ավինյան Տիկո...Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա Փոխնախագահ Վենսը Եվրոպայի «պորտը տեղը դրեց»Փոխնախագահ Վենսը հրաժարվել է հանդիպել Շոլցի հետԲացի Ժիրինովսկուց, երգիծաբան Միխայիլ Զադորնովն էլ վատ չէր կանխատեսում (Տեսանյութ)Ռուսաստանը չի ուզում վերադառնալ G7. ՊեսկովՀայոց պատմությունը չի ջնջվումԹուրքական ակումբը առաջարկ էր արել Սպերցյանին, բանակցություններն ընդհատվել են Սուրեն Չախալյանի ջանքերովԳյումրին չի հավատում Վարդանիկի «արցունքներին»Էս ինչ զուլում աշխարհ ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԺիրինովսկին կանխատեսել էր Թրամփի վերընտրվելն ու Պուտինի հետ բանակցությունները (Տեսանյութ)Գնանք դեպի Եվրոպա. քաղաքացիները դեմ չեն, որ Հայաստանն անդամակցի -ինԻրավիճակը ճանապարհներին՝ ժամը 17․00-ի դրությամբՄիքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարանԴոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել ենԶախարովան մեկնաբանել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ են մտածումՌուսաստանում զգուշացրել են Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը խաթարելու հնարավոր փորձերի մասինՀայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը, որ պատրաստվում է Եվրոպայի առաջնությանըՌոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար.ԲուֆոնԹե բա` բարեփոխված տրանսպորտՎաղը տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցների պարգևատրման արարողությունԵՄ-ին անդամակցելու պես բախտորոշ քայլ անելուց առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բոլոր հետևանքները բացատրելու համար. ԶախարովաՀռոմի պապը հոսպիտալացվել էՊապիկյանն ու Շվեդիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Շվեդիա համագործակցության հեռանկարներըՔՊ-ական պատգամավորը «Վալենտինի» կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացելԵրիտասարդները ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի են բռնվել վարորդի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքինՊապիկյանն ու Իտալիայի ՊՆ նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերըՆոր վարժական հավաքներ են հայտարարվելուԿիևը չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելուց․ ՊՆ նախարարՔՊ-ական պատգամավորը «Վալենտինի» կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացելԻնչու է Շոլցը արտակարգ դրություն հայտարարում ԳերմանիայումԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետովԵվրոպայում արձագանքել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունմանըՌուսական ուժերը Կուրսկի ճակատում մեծ կարեւորության բնակավայր են գրավել (Քարտեզ)Հարված Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագինԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԻ ԲԱՔՈՒԼեվ Գրուպ-ի փաստաբաններին արգելված է մասնագիտանալ թմրամիջոցների գործերով ծառայություններ մատուցելուԼոս Անջելեսի հազարավոր բնակիչների տարհանման նախազգուշացումներ են տրվել«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք ԲաքվումՉեմպիոնների լիգայի ֆավորիտների վարկանիշն ըստ Goal-իԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով (տեսանյութ)Օրվա խորհուրդ․ փետրվարի 14Ուկրաինայի և Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են՝ երբ հրադադար կհաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. FT
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top