«Հրապարակ». Վարորդները կմիանա՞ն բոյկոտին
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի թանկացման հանրային բոյկոտին՝ ըստ էության, տապալելով ուղեվարձի թանկացման իշխանական ռեֆորմը։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն առաջարկում է փետրվարի 1-ից բոյկոտ սկսել․ «Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը` ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա եւ նստում: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ, վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու` վճարել 300 դրամ»։
Այսինքն՝ նրանք կողմ են բոյկոտին, քանի որ այն կարող է հանգեցնել վճարման նախկին ձեւաչափին վերադառնալուն։ Մեզ պատմեցին, որ վարորդներն անգամ քննարկում են արել եւ որոշել՝ չխոչընդոտել բոյկոտը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում