Լիբերալները Թրամփի երդմնակալության ժամանակ ռուսական «հետքը» են գտել
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը ներկաներին «ռուսական» անունով գինի են հյուրասիրել, սոցցանցում հայտնել է CNN-ի լրագրող Էլեյն Տրինը։
«Այսօրվա անդրանիկ ճաշի ճաշացանկը <…> Korbel Russian River Valley Natural (փրփրուն գինի Ռուսական գետի հովտից)»,- ասվում է հրապարակման մեջ:
Ըստ Տրինի գրառման՝ գինին մատուցվել է դեսերտով՝ խնձորի տերրին՝ թթվասերով պաղպաղակով և աղած կարամելով։
Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը երկուշաբթի օրը՝ երդվելով Կապիտոլիումում երդմնակալության արարողության ժամանակ։