Պենտագոնում աշխատանքից ազատել են բոլոր նրանց, ովքեր պատասխանատու էին Ուկրաինայի համար. The Washington Post
Միջազգային
Պենտագոնում աշխատանքից ազատել են բոլոր նրանց, ովքեր պատասխանատու էին Ուկրաինայի և նրան օգնություն ցուցաբերելու համար: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ամբողջական վերաբեռնում է անցնում: «Ուկրաինայի հետ հարաբերությունների նոր ձևաչափ կլինի, այդ ամենը մի փոքր տագնապալի է»,- The Washington Post-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուկրաինայի զինված ուժերին մոտ կանգնած քարոզիչ Ռ. Բոչկալան։
Ավելի վաղ նաև ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասել էր, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը կլինի ԱՄՆ քաղաքականության առանցքային կետը։
