Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակություններն ավարտեցին բանակցությունները Սաուդյան Արաբիայում Ո՞ւր է առողջապահության նախարարը, կամ Անահիտ Ավանեսյան «покинула чат» Հովիկ Աղազարյանը համաձայն է Քոչարյանի մտքերի հետ. նա գրառում է արել Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց Այդ հարցը հիմա սեղանին դրված չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի և Ուկրաինայի պահեստներում զենք չի մնացել. Financial Times ԵՄ հստակեցրել է՝ ինչին է ուղղված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին․ Բաքվում Թուրքիայի դեսպան Ապարանի ավագանին և դատախազությունը վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները․ Հետք Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին

«Ժողովուրդ». ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք ընտրությունների ժամանակ գլխավորելու է ՔՊ ցուցակը, դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ արդեն սկսել է փաստացի քարոզարշավը։

Նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջը ողողված է ինքնագովազդային հրապարակումներով:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նորաթուխ ՔՊ-ական համայնքապետի թեկնածուն մե՛կ նվերներ է բաժանում քաղաքացիներին, մե՛կ հանդիպումներ ունենում բնակիչների, երիտասարդների եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ու ամենօրյա ռեժիմով գովազդում իր գործունեությունը:

Այսպիսով, ակնհայտ է, որ մարտին կայանալիք համայնքապետի ընտրություններն անհավասար պայմաններով են ընթանալու:

Մինչ ՔՊ-ի թեկնածուն ընտրություններից ամիսներ առաջ սկսել է քարոզարշավը ու հանրությանը ցույց է տալիս աշխատանքը, մյուս թեկնածուները նման հնարավորություն չունեն:

ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է.

«1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու եւ ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորեւ անվանվում է նախընտրական քարոզչություն»:

Այս դեպքում, սակայն, թե’ հավասարության, թե’ ժամկետի հետ կապված պահանջները փաստացի խախտված են:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԿԸՀ՝ պարզելու՝

∙ ինչպե՞ս են վերաբերվում պետական այս հաստատությունում օրինազանցության փաստացի դեպքին:
∙ Ինչո՞ւ չեն արձանագրվել այս խախտումները, ինչո՞ւ ՔՊ հիմնադիրներից Վահագն Հովակիմյանի գլխավորած ԿԸՀ-ն հայտարարությամբ հանդես չի գալիս սրա վերաբերյալ:

ԿԸՀ-ից գրավոր հարցում պահանջեցին, որը ուղարկել ենք եւ պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակություններն ավարտեցին բանակցությունները Սաուդյան ԱրաբիայումՈ՞ւր է առողջապահության նախարարը, կամ Անահիտ Ավանեսյան «покинула чат»Հովիկ Աղազարյանը համաձայն է Քոչարյանի մտքերի հետ. նա գրառում է արելՏիրան Խաչատրյանն ազատ արձակվեցԱյդ հարցը հիմա սեղանին դրված չէ․ Ֆրանսիայի ԱԳՆԵվրոպայի և Ուկրաինայի պահեստներում զենք չի մնացել. Financial TimesԵՄ հստակեցրել է՝ ինչին է ուղղված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթըԱդրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին․ Բաքվում Թուրքիայի դեսպանԱպարանի ավագանին և դատախազությունը վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները․ ՀետքՌուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասինՄասկը գնահատել է Լավրովի և Ուշակովի կոմպետենտությունըԷր Ռիադում շուտով կսկսվեն ռուս-ամերիկյան բանակցություններըՉեմպիոնների լիգա. Օրվա խաղերԱյդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան․ Տիգրան ԱբրահամյանԹուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել ենՄի քանի ժամ ջուր չի լինիԹրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն ՍարգսյանԱդրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցըՇանսեր կան, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը կարող է շուտով ավարտվել. ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչԱՄՆ-ն հաճոյանում է Պուտինին․ ԶելենսկիԿյանքից զրկելու հատկանիշներով քրական վարույթ է նախաձեռնվել․ մանրամասներԵրկու հայ տղամարդ, ուշանալով չվերթից, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Նովոսիբիրսկի օդանավակայանում (լուսանկարներ)Այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը. Արտակ ԶաքարյանՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԳիտնականները փետրվարի 18-ի առավոտյան մագնիսական փոթորիկ են կանխատեսում․ ի՞նչ սպասելԵրևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ինՄի քանի ժամ ջուր չի լինիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն«Իրավունք». «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի»Օրվա խորհուրդ. փետրվարի 18Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցՈւկրաինական պատերազմի ավարտի ամենաբացասական և ամենադրական սցենարներն ըստ Արեստովիչի (Տեսանյութ)Բազմաթիվ ուկրաինացի զինվորներ զոհվել կամ գերի են ընկել Կոստանդնուպոլսի «գրպանում». Ուկրաինական աղբյուրԿանադայում օդանավը վայրէջքի ժամանակ գլխիվայր շրջվել է ուժեղ քամու պատճառով (Տեսանյութ)«Հրապարակ»․ Փաշինյանը մտափոխվել է«Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞ «Իրավունք». Վարդանիկը իր մոտ է հրավիրել, այսպես ասած, լավ տղերքին ու օգնություն խնդրել«Ժողովուրդ». «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտումՄասկը բացահայտել է պատմության ամենամեծ խարդախությունը. նպաստ ստացող ամերիկացիներն ավելի շատ են, քան երկրի բնակչությունը«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն«Փաստ». Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներինԱրարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն, ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով. Գագիկ ՍուրենյանԻնչ որոշեցին Փարիզում հավաքված եվրալիդերներըԻշխանությունը փնտրում է իր համար բարեխոսող Մոսկվայում. «Իրավունք»Ֆրանսիան Եվրոպային կոչ է անում հարձակողական դիրք գրավել ընդդեմ ԹրամփիՈւշակովը հայտնել է, թե ինչ են պատրաստվում քննարկել ամերիկացիների հետ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top