Թրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)
ՄիջազգայինԱՄՆ-ն կարող է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայի հետ ռազմական հակամարտությունը լուծելու բանակցություններին։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հեռարձակումն իրականացվել է YouTube ալիքով։
«Հավանական է հնչում»,- ասել է նա՝ ի պատասխան այդ մասին հարցի։
Թրամփը նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է։
Միաժամանակ նա հավելել է, որ ծրագրում է շուտով զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ընդգծելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ «ցանկացած պահի», եթե Ռուսաստանը պատրաստ է դրան։