Իսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել Ուկրաինային
Միջազգային
Իսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել Ուկրաինային, հայտնել է Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը Facebook-ում Իսրայելի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շարենի հետ հանդիպումից հետո։
Դիվանագետը պարզաբանել է, որ ինքը խոսում է այն զենքի մասին, որը Իսրայելի պաշտպանության բանակը գրավել է Լիբանանում:
Նախաձեռնությունը «լուրջ քայլ էր՝ ճանաչելու ընդհանուր սպառնալիքները, որոնց բախվում են երկու երկրները», - ասել է Կորնիյչուկը՝ հավելելով, որ Կիևը դրական որոշման հույս ունի։