Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմով
Ներքաղաքական
Տավուշի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում կայացած դատական նիստում այսօր որոշում կայացվեց ՀՅԴ անդամ, ԱԺ 6-րդ գումարման նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխել տնային կալանքի` ազատ ռեժիմով:
Նշենք, որ դեռեւս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել եւ քրեական հետապնդում էր սկսվել Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը իբրեւ առեւանգելու եւ նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։ Սուրեն Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ