Հրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ տեղափոխվում է «Կայզերսլաուտեռն», հաղորդում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգն ու հավաստիացնում` ակումբները վերջնական համաձայնության են հասել: Պաշտոնական հայտարարությունը կլինի ժամեր անց: Ռանոսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ կխաղա «Կայզերսլաուտեռնում»: Գործարքը պարտադիր գնման կետ չունի:
«Կայզերսլաուտեռնը» հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում ու այս պահին մրցաշարային աղյուսակում հինգերորդն է:
Ռանոսը 2023 թվականից է հանդես գալիս «Բորուսիա» Մյոնխենգլադբախի կազմում: Բոլոր մրցաշարերում հայ հարձակվողը մասնակցել է 12 խաղի՝ դառնալով մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: