Չինացի գիտնականները ստեղծել են և՛ լողացող, և՛ թռչող առաջին անօդաչուն
Հասարակություն
Չինացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը, որն արձակվում է սուզանավից և ունակ է ինչպես թռչել, այնպես էլ ջրի տակ լողալ. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ South China Morning Post-ին հղումով։
Սայրերը, որոնք սարքն օգտագործում է թռիչքի համար, ջրում հայտնվելուց հետո հինգ վայրկյանում ծալվում են, իսկ դրանց փոխարեն շարժումն ապահովում են հատուկ պտուտակները։
Ենթադրվում է, որ անօդաչու սարքը կօգտագործվի հետախուզության և հարվածներ հասցնելու համար։ SCMP-ն գրում է, որ գոյություն ունեցող պաշտպանական տեխնոլոգիաներն ի վիճակի չեն կանգնեցնել նման զենքերը։