Անհանգիստ քունը կարող է լինել Պարկինսոնի հիվանդության նշան. Annals of Neurology
Հասարակություն
Անհանգիստ քունը կարող էպայմանավորված լինել գլխուղեղի այնհատվածում բորբոքման ավելացմամբ, որըկարգավորում է դոֆամինի արտադրությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվելեն Annals of Neurology ամսագրում:
Գիտնականների խոսքով՝ Պարկինսոնիհիվանդության դեպքում քնի ժամանակ մարմնիհաճախակի շարժումները կոչվում են արագ քնի փուլի խանգարում (RBD): Հայտնի է, որՊարկինսոնի հիվանդությամբ եւ դեմենցիայովտառապող պացիենտների մոտ նվազել էդոֆամինի մակարդակը, որը մասնակցում էքնելու-արթնանալու ցիկլը կարգավորելուն եւօգնում է վերահսկել քնի փուլերը։ Դա տեղի էունենում այն պատճառով, որ ուղեղի նյարդայինբջիջները, որոնք արտադրում են այն, մահանումեն:
Հետազոտողները նաեւ պարզել են, որ քնիհետազոտությունը, որը հայտնի է որպեսվիդեոպոլիսոմնոգրաֆիա, կարող է օգնելկանխատեսելու Պարկինսոնի հիվանդության առաջացումը: 170 կամավորներիմասնակցությամբ (որոնցից 80-ը տառապումէին այս հիվանդությամբ) փորձի շրջանակումգիտնականներն օգտագործել են քնիմոնիթորինգի այս տեխնոլոգիան։
Թիմը վերլուծել է մասնակիցների շարժումների քանակը, որոնք կատարել են արագ քնի ժամանակ: Այնուհետեւ գիտնականներն օգտագործել են այս տվյալները՝ չափելու շարժումների հաճախակիությունը, մեծությունն ու արագությունը, ինչպես նաեւ անշարժ լինելու (հանգիստ քուն) հարաբերակցությունը: Քնի հետազոտությունն օգնել է պարզել այն անձանց, որոնք տառապում են Պարկինսոնի հիվանդությամբ 92 տոկոս ճշգրտությամբ։