Կարիերայիս այս փուլում ինձ հենց սա էր անհրաժեշտ. Ռանոսի առաջին հարցազրույցը նոր ակումբի կազմում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը առաջին հարցազրույցն է տվել նոր ակումբի՝ «Կայզերսլաութերնի» մամուլի ծառայությանը։
«Ես անհամբերությամբ եմ սպասում եմ իմ նոր մարտահրավերին այստեղ՝ «Կայզերսլաութերնում», որտեղ ցանկանում եմ զարգացնել իմ մարզական առաջընթացը՝ պարբերաբար խաղաժամանակ ստանալով։ Ամենից առաջ ես շատ մոտիվացված եմ օգնելու ակումբին հասնել իր նպատակներին։ «Կայզերսլաութերնը» Գերմանիայի հեղինակավոր ակումբներից է, և այս ակումբի մարզաշապիկը կրելը յուրահատուկ բան է։ Ակումբի հետ քննարկումները արագ ցույց տվեցին, որ իմ կարիերայի այս փուլում հենց սա էր անհրաժեշտ»,- ասել է Ռանոսը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։