Բրիտանիան դեմ է Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու խոստմանը. The Times
Միջազգային
Մեծ Բրիտանիան դեմ է Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու խոստմանը: Այս մասին գրում է The Times-ը:
Բրիտանացի բարձրաստիճան սպաները կարծում են, որ ռազմական գործողությունների ավարտը կօգնի Ռուսաստանին զարգացնել իր ռազմական հզորությունը: «Ուկրաինայում զենքերը լռելուց հետո տեղի կունենա Ռուսաստանի վերածնունդ, նրա վերականգնում և դավադրություն ագրեսորների նոր առանցքի հետ»,- հայտարարում է լրատվամիջոցը` եւս մեկ անգամ ի ցույց դնելով, որ նպատակը ոչ թե Ուկրաինային պաշտպանելն է, այլ Ռուսաստանին հնարավորինս թուլացնելը` հազարավոր ուկրաինացիների մահով։
Հետեւաբար, ըստ աղբյուրի, լավ լուծումը կլինի Ուկրաինային առավելագույն ռազմական օգնություն ցուցաբերելն առանց սահմանափակումների և Ռուսաստանին լիակատար պարտություն հասցնելը։
