«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ նոր արշավանքների կազմակերպողը «Գեբելսն» է
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները չեն դադարել, անգամ նոր ձեւ են ստացել:
Գործընթացն անձամբ համակարգում է խմբակցության քարտուղար, ՔՊ-ականների կողմից «Գեբելս» մականունը ստացած Արթուր Հովհաննիսյանը, որը 2018-ից առաջ Վահե Հակոբյանի կնոջ աշխատողն է եղել։ Պատմեցին, որ Հովհաննիսյանն անձամբ զգուշացնում է խորհրդարանում նախագծերը զեկուցող կառավարության ներկայացուցիչներին` որեւէ կերպ չարձագանքել այդ նախագծերի քննարկումների ժամանակ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դիտարկումներին, եթե ուղիղ հարց չեն հնչեցնում՝ իրենց ուղղված, իսկ ուղիղ հարցադրումներին հնարավոր լակոնիկ պատասխաններ տալ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում