Ես կցանկանայի հնարավորինս շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ Դոնալդ Թրամփ
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել որքան հնարավոր է շուտ հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը: Այդ մասին նա հայտարարել է՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում։
«Մի բան շատ կարևոր է։ Ես կցանկանայի հնարավորինս շուտ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վերջ դնել այս հակամարտությանը», - ասել է նա։
Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնելու պատերազմը, հարցը Ռուսաստանի տիրույթում է․ «Արդյոք այս տարի կավարտվի պատերազմը, հարցրեք Ռուսաստանին։ Ուկրաինան պատրաստ է համաձայնության»։