«Առյուծասիրտը» հերոս Սասունի մոր ճիչն է (Տեսանյութ) Ով կընտրվի Գյումրու արտահերթ ընտրություններում․ Հայտնի աստղահոգեբանը տալիս է բանալի բառերը Սա կարեւոր խաղ է մեզ համար. Ինձագին` «Յուվենտուսի» դեմ խաղի մասին Փաշինյանի զրոյական վարկանիշի ապացույցը. Հենրիխ Դանիելյան 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են Հովհաննիսյան եղբայրների մարմինները «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս12) Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին աշխատակիցների Իսրայելյան լրատվամիջոցը պնդում է, որ Թել Ավիվը պետք է օգնի Բաքվին Զանգեզուրի միջանցքի շուրջ Երեւանի հետ պայքարում. Ռուսական աղբյուր Հովվատանը տեղի է ունեցել պայթյուն. Տեր Գեւորգը մարմնական այրվածքներ է ստացել Ինչու Թրամփն այդպես ստորացրեց Եվրոպային

Հիմա Ջուլիկը քննությունների՞ պատրաստվի, թե՞ ձեզ համար օրենք գրի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Թիվ է կրակում են` կպավ-կպավ: Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ գումարել-հանել է, մի փոքրիկ 200 դրամով էժանացրել, մի 15 օրով ու 90 րոպեով տրանսպորտի քարտի փաթեթների գները փոխել է: «Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Մեր նպատակը համապարփակ եւ արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը»,- գրել է նա։ Հարց է ծագում՝ իսկ սակագների կիրառման տրամաբանություն ի սկզբանե կամ առհասարակ եղե՞լ է, եթե ըստ հանրային ճնշման «դոզաների»` տրանսպորտի գինն ու փաթեթների ժամկետները կարող են իջնել: Կամ՝ այդ ո՞վ ասաց, որ խնդիրը միայն սակագներն են, բա անհարմարությունն ու ապարատների անսարքությո՞ւնը, ինչն իսկական պատուհաս է դարձել առաջին հերթին մեր տատիկ-պապիկների համար:

Իսկ կառավարության «ամենաատլետիկ» կազմվածքով անդամը դարձել է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նոր նախագահ: Դուք դեռ փորձում եք գուշակել, թե ո՞վ է: Մի՛ չարչարվեք, գործադիրում նույնիսկ հեծանվորդ Նիկոլ Փաշինյանն ատլետիկ կազմվածք չունի: Եվ ահա Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է դարձել ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա ընտրվել է այդ պաշտոնում՝ 4 տարի ժամկետով: Ի՞նչ ընդհանրություն ունեն ծանրամարտն ու քաշով ծանր արեւելագետ Արայիկ Հարությունյանը, հայրենի մարզային պատմությունը թերեւս կլռի: Իսկ Հարությունյանն ինքն էլ է զարմացած իր ընտրության վրա. «Իմ լավ բարեկամ, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմադ Ջալուդը նշեց, որ սա աննախադեպ է, երբեք ազգային ֆեդերացիայի ընտրություններին այսպիսի պատվիրակություն որեւէ երկիր չի գնացել»: Դե աննախադեպ չէ, բա ի՞նչ է, երեւի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը, գլխավոր քարտուղարը, Ասիական եւ Բահրեյնի ֆեդերացիաների նախագահները եկել էին Երեւան՝ տեսնելու, թե ի՞նչ են ծխում մեր ծանրամարտիկները, որ իրենց ֆեդերացիայի նախագահ է դառնում Հարությունյան Արոն:

Խորհրդարանում էլ պատգամավոր դարձավ 30-ամյա ՋՈՒԼԻԵՏԱ ԱԶԱՐՅԱՆԸ՝ վերցնելով ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանի վայր դրած մանդատը: Ու ի՞նչ է պարզվում նրա կենսագրությունից: Վերջինս 2022 թվականին նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ առանց բարձրագույն կրթության: Դե հիմա էլ կաշխատի պատգամավոր ու օրենք կգրի՝ դեռ բարձրագույն կրթությունը չավարտած: Այո՛, պատգամավորն ուսանող է: 2024 թ.-ին նա ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ եւ այժմ սովորում է այնտեղ: Հիմա Ջուլիկը քննությունների՞ պատրաստվի, թե՞ ձեզ համար օրենք գրի, թերեւս այլեւս էական չէ, կարեւորը, որ ուսման վարձը կտա պատգամավորական աշխատավարձի ու պարգեւավճարների հաշվին:

Ի դեպ, ԱԺ-ն 65 «կողմ», 31 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Օպերայի եւ բալետի թատրոնի, պատկերասրահի եւ այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ԱԶԳԱՅԻՆ» բառը։ Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետեւ կկցվի «համապետական» բառը։ Տիկնայք եւ պարոնայք օրենսդիրներ, էլ «զադյերշկան» ինչո՞ւմ է, Ազգային ժողովից էլ հանեիք «ազգային» բառը ու դառնայիք Հայաստանի Միլլի մեջլիս:

Զարմացած է «Իրավունք»-ը





«Առյուծասիրտը» հերոս Սասունի մոր ճիչն է (Տեսանյութ)Ով կընտրվի Գյումրու արտահերթ ընտրություններում․ Հայտնի աստղահոգեբանը տալիս է բանալի բառերըՍա կարեւոր խաղ է մեզ համար. Ինձագին` «Յուվենտուսի» դեմ խաղի մասինՓաշինյանի զրոյական վարկանիշի ապացույցը. Հենրիխ Դանիելյան44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են Հովհաննիսյան եղբայրների մարմինները«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս12)Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին աշխատակիցներիԻսրայելյան լրատվամիջոցը պնդում է, որ Թել Ավիվը պետք է օգնի Բաքվին Զանգեզուրի միջանցքի շուրջ Երեւանի հետ պայքարում. Ռուսական աղբյուրՀովվատանը տեղի է ունեցել պայթյուն. Տեր Գեւորգը մարմնական այրվածքներ է ստացել Ինչու Թրամփն այդպես ստորացրեց ԵվրոպայինՆիգոլը հայերից հախից պիտի գա. Ախուրյանցի Անոյի նոր վոյաժներըԴասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում էԵրևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր. ԴանիելյանՀերթում հաջորդն ինքն է. ինչ է գրում իսրայելական «The Jerusalem Post» պարբերականըՖՈՏՈ. «Մամ ջան, uիրուն աղջիկներին ասում են «uեքսի», քեզ էլ աuել են «uեքս-uիմվոլ». Լիլիթ Կարապետյանի nրդու արձագանքը մայրիկի մասինԺամանակն է ձեզ բոլորիդ այս մասին տեղեկացնելու. Տաթեւ Արցախը փակագծեր է բացումԸնդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը․ ՊԵԿՇոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»Թուրքական ակումբը առաջարկ էր արել Սպերցյանին, բանակցություններն ընդհատվել են Սուրեն Չախալյանի ջանքերովՌուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին«Կրասնոդարը» բաց կթողնի Սպերցյանի անգլիական ակումբի.Ինչ պայմաններ է դրել ռուսական ակումբըԱֆղանստանում արգելվել է հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդումների հեռարձակումըԻնչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել ԱդրբեջանինՍաուդյան Արաբիան համաձայնել է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումըՓաշինյանն ու Օլաֆ Շոլցը հանդիպել ենԶԼՄ-ները ցանկանում են ինձ և Մասկին գժտեցնել․ ԹրամփԱբխազիայի ընտրությունների երկրորդ փուլի դեպքում Ռուսաստանից դիտորդներ է ակնկալվումԱրևմուտքը վրեժ է լուծում Պուտինից․ ՕրբանԱբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվումՋուր չի լինիԶելենսկին նշել է առանց որ երկրի Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևելՕրվա խորհուրդ. փետրվարի 15Տեսնես ի՞նչ էին զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները, երբ ԱՄՆ փոխնախագահը խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին. Տիգրան ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբԼույս չի լինելու․ հասցեներԿոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ ԲաքվիցՃակատագրի քարտեզ. Բացահայտեք ձեր ապագայի գաղտնիքըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կալիֆոռնիան եթե չի այրվում, ուրեմն հեղեղվում է (Տեսանյութ)Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն էԿենդանակերպի 3 նշան, որոնց պետք է զգույշ լինել 2025 թվականի մարտինՄարդ, ով մեծ հեղինակություն է վայելում թե՛ այցելուների, թե՛ կոլեգաների շրջանումԻրանակում ինչու է Զելենսկին մերժել Թրամփին. Ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանիցՄյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի ելույթը (ամբողջական տեսանյութը)Ռուսական բանակը Դնեպրոպետրովսկի մարզում սկսել է ակտիվ հարձակումներ գործել ուկրաինական ուժերի վրա (Տեսանյութ)Վենսը հերքել է իրեն վերագրվող միտքը, թե դեռ կան ամերիկյան զորքերն Ուկրաինա բերելու տարբերակ«Հրապարակ». Թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի«Հրապարակ». Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top