Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
Մշակութային
Դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում։ Ֆիլմը մրցանակի է ներկայացվել 6 անվանակարգում` «2-րդ պլանի լավագույն դերասան» (Յուրա Բորիսով), «Լավագույն դերասանուհի» (Մայք Մեդիսոն), «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր), «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար», «Լավագույն մոնտաժ»: