Եվրոպա լիգա. Թիմեր, որոնք դուրս մնացին պայքարից
Սպորտ
Հայտնի են դարձել այն 7 ակումբները, որոնք վաղաժամ դուրս մնացին Եվրոպայի լիգայից: Այս թիմերը ավարտից մեկ տուր առաջ կորցրել են լավագույն 24 թիմերի շարքում հայտնվելու և մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարելու շանսերը:
Այդ թիմերն են Ռիգայի «RFS»-ը, «Սլավիան», «Մալմյոն», «Լուդոգորեցը», «Քարաբաղը», «Նիցան» և Կիևի «Դինամոն»:
Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լացիոն», որին հաջորդում են Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և «Աթլետիկը»:
Հունվարի 30-ին կկայանան Եվրոպայի լիգայի ընդհանուր փուլի վերջին խաղերը։
Եվրոպայի լիգայի գործող հաղթողը «Ատալանտան» է, որը նախորդ տարվա եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել «Բայերի» նկատմամբ: