Մոսկվան հետխորհրդային տիրույթում վերաֆորմատավորում է իր գործունեությունը. Ռուսական աղբյուր
Միջազգային
Ռուսական միանգամայն տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Առաջիկայում սպասվում է հետխորհրդային տարածքում աշխատանքի վերաֆորմատավորում։ Իրավիճակը Անդրկովկասում և մերձավոր արտերկրի այլ շրջաններում գնալով աղետալի է դառնում։
Սկսվող գործընթացում առանձնահատուկ դեր կունենան նրանք, ովքեր արդեն ունեն խնդրահարույց պետություններում աշխատելու պատրաստի գործիքներ։ Այդպիսի դերակատարները շատ չեն, ուստի մրցակցությունը կպտտվի այն բանի շուրջ, թե ով է վերահսկելու այս ոլորտը և զեկույցներ ներկայացնելու ամենաբարձր օղակներին:
Ներկայումս իրականացվում է համակարգային աուդիտ, որի արդյունքների եւ հրատապ քայլերի մասին մասին կտեղեկացվի երկրի բարձրագույն ղեկավարությանը»: