Սպիտակ արջի պահվածք չէր Ալեքսանյանի քայլը. ԶԱՐՄԱՆՔ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փաշինյանը հասկացրել է, որ ՔՊ-ականները իրենց դեմքով ոչ մի օգուտ չեն կարող տալ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Տարածաշրջանային պարտվածները Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. Զատուլին Հայաստանում ռուսական կինոն է հյուրընկալում Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին․ Արարատ Միրզոյան Շնորհավորում եմ եղբայրական հույն ժողովրդին. Հենրիխ Դանիելյան Սարիկ Մինասյանը պետական միջոցները ծառայացրել է որպես նախընտրական քարոզչական խոստում․ Մելոյան

ՆԻԿՈԼԸ ԴԱՎՈՍ ԳՆԱՑ ՆՈՐ ԵՐԴՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼՈՒ

Վերլուծություն

­Նի­կոլ Փա­շին­յա­նը ե­րեկ մեկ­նեց Դա­վոս, որ­տեղ էր նաեւ Իլ­համ Ա­լիե­ւը: Ինչ շփում­ներ նրանք այն­տեղ ու­նե­ցան, դա դեռ հար­ցի մի կողմն է: Մինչ այդ՝ խո­շոր հաշ­վով ա­վե­լի կա­րե­ւոր հարց է բուն փաս­տը՝ ին­չու նրանք մեկ­նե­ցին Դա­վոս:

ԻՆՉՈ՞Ւ ԴԱՎՈՍ

­Թե այս պա­հին ինչ է տե­ղի ու­նե­նում Դա­վո­սում, դժվար չէ հաս­կա­նալ: Դա­վո­սի հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ֆո­րում կոչ­վա­ծը, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կար­գի գլխա­վոր տնտե­սա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րից մեկն է, որ­տեղ հա­վաք­վում, փոր­ձում են ինչ-ինչ ընդ­հան­րա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նել: Սա­կայն կոնկ­րետ դեպ­քում այս հա­վա­քը մյուս­նե­րից նկա­տե­լիո­րեն տար­բեր­վում է: Այն ա­ռու­մով, որ այս հեր­թա­կան ֆո­րու­մում հիմ­նա­կա­նում հա­վաք­վել են եվ­րո­պա­կան լի­բե­րաստ­նե­րը՝ փոր­ձե­լով ինչ-որ ընդ­հան­րա­կան եզ­րա­կա­ցութ­յան գալ, թե ինչ են ա­նում ոչ թե Ռու­սաս­տա­նի կամ Չի­նաս­տա­նի դեմ, այլ՝ սե­փա­կան թիվ 1 դաշ­նակ­ցի՝ թրամ­փա­կան ԱՄՆ-ի: Իսկ ա­հա Նի­կո­լի հա­մար ներ­կա փու­լում ա­ռաջ­նա­յին կա­րե­ւո­րութ­յան հարց է՝ հաս­կա­նալ, թե դե­պի ուր է գնում գլո­բալ ի­րա­վի­ճա­կը, այ­սինքն՝ ինչ­պես կա­րող է այս նոր պայ­ման­նե­րում ոչ թե նույ­նիսկ ինչ-որ ուղ­ղութ­յամբ շարժ­վել, այլ պար­զա­պես գո­յա­տե­ւել: Ա­լիե­ւի հա­մար եւս, թեեւ ոչ նույն սրութ­յամբ, բայց այդ հար­ցը կա՝ ինչ է փոխ­վում աշ­խար­հում, ով­քեր են լի­նե­լու «թամ­բին», ըստ այդմ՝ ինչ կուր­սով կա­րող է ա­ռաջ գնալ:

Ա­լիե­ւին դեռ կհաս­նենք: Իսկ մինչ այդ, նկա­տենք, որ Նի­կոլն ար­դեն իսկ ո­րո­շա­կի տագ­նա­պա­հա­րույց մե­սիջ­ներ ստա­նում է: Այ­սինքն, ե­թե մինչ այս նա սո­վոր էր գործ ու­նե­նալ ա­րեւմտ­յան մեկ հա­մա­կար­գի հետ, որ­տեղ հիմ­նա­կան ո­րո­շում­նե­րը գա­լիս էին Վա­շինգ­տո­նից եւ Բր­յու­սե­լի կամ եվ­րո­պա­կան ա­ռան­ձին կու­րա­տոր երկր­նե­րի (ա­ռա­ջին հեր­թին՝ Ֆ­րան­սիա­յի) մի­ջո­ցով կամ ու­ղիղ հրա­հանգ­նե­րի տես­քով գոր­ծադր­վում հա­յաս­տան­յան (ոչ միայն) ուղ­ղութ­յամբ, այ­սինքն, պետք էր կողմ­նո­րոշ­վել Ռու­սաս­տան կամ ընդ­հան­րա­կան Ա­րեւ­մուտք տի­րույ­թում, ա­պա հի­մա այդ մե­խա­նիզմն առն­վազն ա­նո­րոշ է դար­ձել: Այն է՝ ար­դեն գործ­նա­կա­նում չկա այդ միաս­նա­կան Ա­րեւ­մուտք աս­վա­ծը, էլ չա­սած, այդ տրոհ­ված Ա­րեւ­մուտ­քի եր­կու մա­սե­րը կա­րող են ի­րար հետ ա­մե­նա­սուր հա­կա­սութ­յան մեջ մտնել: Չ­նա­յած, կա նաեւ Ա­րեւ­մուտ­քի միաս­նա­կա­նութ­յան վե­րա­կանգն­ման տար­բե­րակ: Սա­կայն միակ ռեալ մի­ջոցն այս պա­հին այն է, որ Եվ­րո­պան գե­րիշ­խող ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մից ա­րագ անց­ում կա­տա­րի թրամ­փիզ­մի պահ­պա­նո­ղա­կան ուղ­ղութ­յան: Դա­տե­լով ներ­կա­յիս տա­րաբ­նույթ մե­սիջ­նե­րից` ա­մեն ինչ հենց դրան էլ կա­րող է գնալ: Սա­կայն խոս­քը ժա­մա­նա­կա­տար գոր­ծըն­թա­ցի մա­սին է, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կար­գը հենց այն­պես դիր­քե­րը չի հանձ­նի: Թե ուր կտա­նի այդ պայ­քա­րը, դա եւս ա­պա­գա­յի հարց է, թող­նենք մի կողմ: Ա­ռա­վել եւս, որ Նի­կո­լի հա­մար հար­ցա­կա­նը հի­մա սա է. նա, լի­նե­լով ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի թե­կու­զեւ շատ փոքր, բայց ինչ-որ դե­տալ, հի­մա պետք է նախ՝ կողմ­նո­րոշ­վի ա­րեւմտ­յան այդ եր­կու թեւե­րի մեջ դիր­քա­վոր­ման հար­ցում, ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ ոչ մի տեղ չի ան­հե­տա­ցել նաեւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում դիր­քա­վոր­ման հար­ցը:

ԻՆՉ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՈՒՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Այս­պի­սով, երբ Միր­զո­յան Ա­րա­րա­տը մոտ եր­կամ­յա ընդ­մի­ջու­մից հե­տո վա­զում է Լավ­րո­վի հետ հան­դիպ­ման, նրան հրա­վի­րում է Հա­յաս­տան, հետն էլ Տ­րետ­յա­կով­յան պատ­կե­րաս­րա­հում տկլոր կա­նանց պատ­կեր­նե­րով է հիա­նում, ու ան­մի­ջա­պես էլ Նի­կոլն էլ իր հեր­թին է վա­զում Դա­վոս, ա­պա դա ար­դեն իսկ վկա­յում է, որ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վը փոր­ձում է հաս­կա­նալ, թե այդ հնա­րա­վոր ե­րեք ուղ­ղութ­յուն­նե­րի՝ թրամփ­յան եւ լի­բե­րալ ա­րեւ­մուտք­նե­րի եւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ինչ դիր­քում է ոչ թե պար­զա­պես ցան­կա­նում, այլ կա­րող է հայտն­վել: Ն­կա­տի ու­նենք, որ կան նաեւ մի շարք էա­կան գոր­ծոն­ներ, ո­րոնք Նի­կո­լի ու­զել-չու­զե­լը կա­րող են եր­րորդ-չոր­րոր­դա­կան պլան մղել:

­Նախ, Նի­կո­լը, ի­հար­կե, չի կա­րող իր հաշ­վարկ­նե­րից դուրս թող­նել, որ նրա թի­մի մի շարք կար­կա­ռուն դեմ­քեր ե­ղել եւ մնում են ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի ու­ղիղ մանկ­լա­վիկ­նե­րը, եւ այդ ֆունկ­ցիան չեն փո­խի կամ չեն կա­րող փո­խել ան­գամ թրամ­փիզ­մի գոր­ծո­նի ի հայտ գա­լուց հե­տո: Ըստ այդմ, բո­լոր ջան­քե­րը կներդ­նեն Նի­կո­լին ուլտ­րա­լի­բե­րալ թե­ւում պա­հե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, որ թրամ­փա­կան թե­ւից գո­նե այս պա­հին միայն մռայլ մե­սիջ­ներ են գա­լիս: Սկ­սած Նի­կո­լին ոչ մի կերպ ի­նա­գու­րա­ցիա­յին չթող­նե­լուց, վեր­ջաց­րած օ­տա­րերկր­յա ֆի­նան­սա­վո­րու­մը կանգ­նեց­նե­լու Թ­րամ­փի ո­րո­շու­մով: Դա, հաս­կա­նա­լի է, ա­ռա­ջին հեր­թին Ուկ­րաի­նա­յին է վե­րա­բե­րում: Բայց չմո­ռա­նանք, որ ԱՄՆ-ի հա­մար «օ­տա­րերկր­յա ֆի­նան­սա­վո­րում» աս­վա­ծը նշա­նա­կում է ա­մե­րիկ­յան բյու­ջեից բո­լոր երկր­նե­րին տրվող գու­մար­նե­րը: Օ­րի­նակ, ե­թե դեռ ան­ցած աշ­նա­նը մեծ ո­գե­ւո­րութ­յամբ հայ­տա­րա­րե­ցին Հա­յաս­տա­նի «դե­մոկ­րա­տիա­յին» USAID-ի մի­ջո­ցով տրվող 120 մի­լիո­նը 250 մի­լիոն դո­լա­րի հասց­նե­լու մա­սին, ա­պա հի­մա դա եւս թրամփ­յան ար­գե­լա­փա­կում­նե­րի տակ է մնա­լու:

­Բայց ա­մե­նա­մեծ հար­ցը, ի­հար­կե, մնում է այն, որ Թ­րամ­փը կա­րող է ու­ղիղ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնալ Մոսկ­վա­յի հետ, եւ դա, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, նաեւ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կին է վե­րա­բեր­ե­լու: Արդ­յուն­քում, ե­թե Նի­կո­լի ընտ­րութ­յու­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կանգ առ­նի ուլտ­րա­լի­բե­րալ ուղ­ղութ­յան վրա, ա­պա դա նրան կա­րող է դնել ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ՝ Վա­շինգ­տո­նի հար­ված­նե­րի տակ:

Չ­նա­յած, այդ ա­մե­նա­հա­վա­նա­կան ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լին ար­դեն ընտ­րե­լու բան էլ չի մնում, եւ Լավ­րո­վին Հա­յաս­տան հրա­վի­րելն այդ տե­սանկ­յու­նից ար­դեն ա­վե­լի նման­վում է դիր­քա­վոր­ման: Մի­գու­ցե մինչ այդ նաեւ ԵՄ-ի ան­դա­մակ­ցութ­յան թե­ման դնեն խորհր­դա­րա­նի օ­րա­կարգ, եւ ե­թե այն տա­պալ­վի, ա­պա Նի­կո­լը միայն կա­րող է հու­սա­հատ տես­քով ձեռ­քե­րը պար­զել, թե ինչ կա­րող եմ ա­նել, այս­պես ո­րո­շե­ցին:

ԱԼԻԵՎԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է

Չ­նա­յած, ե­թե ի­րոք բա­նը հաս­նի Պու­տին-Թ­րամփ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին, այդ դեպ­քում նաեւ Ա­լիեւն ա­ռանձ­նա­պես ա­նե­լու բան չու­նի: Չ­մո­ռա­նանք, մինչ Թ­րամ­փի երդմ­նա­կա­լութ­յու­նը ստո­րագր­ված ռուս-ի­րա­նա­կան հա­մա­ձայ­նագ­րով պարզ հռչակ­վում է, որ Մոսկ­վան հա­րավ­կով­կաս­յան ու­ղին տես­նում է` որ­պես իր կեն­սա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րի գո­տի: Իսկ այն, որ գո­նե այս պա­հին Թ­րամ­փից այլ ռեակցիա չկա, իր հեր­թին է սկսում ակ­նար­կել, որ նա դա պար­զա­պես ըն­դու­նել է ի գի­տութ­յուն:

Այն, որ այս փու­լում Ա­լիե­ւը կտրուկ ակտի­վաց­րել է ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ կուր­սը, թե­րեւս իր հեր­թին է խո­սում այն մա­սին, որ Բաք­վում հենց այդ­պես էլ ըն­կա­լում են ի­րա­վի­ճա­կը, եւ հի­մա կփոր­ձեն դրա­նից ա­ռա­վե­լա­գույնս օ­գուտ ստա­նալ: Այս­պես, այն, որ ռուս-ի­րա­նա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը հիմ­նա­կան լո­գիս­տիկ ու­ղի է դի­տար­կում հենց Ադր­բե­ջա­նը, մի կող­մից, ար­դեն իսկ պարզ ցու­ցիչ է, որ Նի­կո­լը հեր­թա­կան խո­շոր վնասն է հասց­րել Հա­յաս­տա­նին: Եվ մյուս կող­մից, երբ այս օ­րե­րին Ա­լիեւն ակ­տի­վո­րեն գո­վազ­դում է, թե ինչ մեծ աշ­խու­ժութ­յուն կա այդ լո­գիս­տիկ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղութ­յամբ, դա ար­դեն պարզ խո­սում է նաեւ նրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­ման մա­սին:

­Ճիշտ է, բրի­տա­նա­ցի­նե­րը դեռ շա­րու­նա­կում են փոր­ձե­րը՝ Ադր­բե­ջա­նին կոշտ հա­կա­ռու­սա­կան դաշտ տա­նե­լու ուղ­ղութ­յամբ: Այդ թվում, կոր­ծան­ված ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռի պատ­մութ­յու­նով: Հի­մա էլ Ադր­բե­ջա­նում Ուկ­րաի­նա­յի դես­պա­նութ­յան մի­ջո­ցով քա­րո­զում են այն թե­զը, թե՝ Ուկ­րաի­նան եւ Ադր­բե­ջանն ա­մե­նա­ջերմ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր­ներ են՝ ընդ­հա­նուր նպա­տակ­նե­րով եւ շա­հե­րով: Բայց հենց ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ ներ­կա ակ­տի­վութ­յունն է հու­շում, որ այդ փոր­ձե­րը դար­ձել են բա­վա­կա­նին թույլ եւ հա­զիվ թե աշ­խա­տեն: Այս­պես, նախ Ի­րանն ու Ադր­բե­ջա­նը հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հու­շագ­րեր ստո­րագ­րե­ցին նավ­թի, գա­զի, տրանս­պոր­տի ո­լոր­տում գոր­ծակ­ցութ­յան մա­սին: Դ­րան զու­գա­հեռ, Ի­րա­նում էր փոխ­վար­չա­պետ Շա­հին Մուս­տա­ֆա­եւի գլխա­վո­րած պատ­վի­րա­կութ­յու­նը, ո­րին ըն­դու­նե­ցին բարձ­րա­գույն խորհր­դի քար­տու­ղա­րի եւ նա­խա­գա­հի մա­կար­դա­կով: Վեր­ջա­պես, այս ա­մե­նի հա­մա­տեքս­տում ի­րա­նա­կան տար­բեր աղբ­յուր­նե­ր ակ­տի­վո­րեն խո­սում եւ փաս­տեր են հրա­պա­րա­կում Ի­րան-Ադր­բե­ջան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի կա­ռուց­ման ակ­տիվ աշ­խա­տանք­նե­րից, ին­չը ա­մեն մի այ­ցե­լութ­յու­նից եւ հու­շագ­րից էլ պեր­ճա­խոս է:






Սպիտակ արջի պահվածք չէր Ալեքսանյանի քայլը. ԶԱՐՄԱՆՔՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՓաշինյանը հասկացրել է, որ ՔՊ-ականները իրենց դեմքով ոչ մի օգուտ չեն կարող տալ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Տարածաշրջանային պարտվածներըԿայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչՓաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՀայաստանում ռուսական կինոն է հյուրընկալումԵրևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին․ Արարատ ՄիրզոյանՇնորհավորում եմ եղբայրական հույն ժողովրդին. Հենրիխ ԴանիելյանՍարիկ Մինասյանը պետական միջոցները ծառայացրել է որպես նախընտրական քարոզչական խոստում․ ՄելոյանԱՄՆ-ն չի կարող որոշել՝ Ռուսաստանը հակառակորդ է, թե գործընկեր․ NYTՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նվազել է 52 %-ովՏարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա․ Իրանի ԱԳ նախարարԹուրքիայում հայերեն գիրք է տպագրվելԴեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարարԹուրքիայում ընդդիմադիր բողոքներ. ավելի քան 1100 ձերբակալված, այդ թվում՝ լրագրողներ (տեսանյութ)Գերմանիան արգելել է վրացի պաշտոնյաների մուտքը երկիրՌուսաստանը կարող է Ուկրաինային էլեկտրաէներգիա մատակարարելԱտեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետՉեխիան կարող է դադարեցնել ռազմական օգնությունն ՈւկրաինայինԻմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, ոչ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. Սերժ ՍարգսյանՊապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս ԴենդիասինՊատմության ընթացքում մեզ սխալ ենք պահել ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք պահում. Ալեն ՍիմոնյանԱվինյանը ոչ միայն «օպել», այլ նաեվ էլեկտրոմոբիլ չի սիրումՎարդանիկի տեղն իրոք գաղութում է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Եվրոպայի առաջնությունումՌոստովի մարզում պայթյուն է տեղի ունեցելԱբսուրդ է․ մարդուն ասում են գնա՝ հարևաններիցդ տեղեկանքներ բեր, որ էդտեղ ես ապրում․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Ռուսական բանակը Լաթակիայում մարտի մեջ է մտնում «Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչների հետ. Իրանական աղբյուրԼուկաշենկոն նամակ է հղել ԱլիևինԳազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որևէ նոր մարդ չէր հարցաքննվում՝ նա երբեք չէր մատնում. ՄամիջանյանԵԱ. Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում առաջատարին Ռոնալդուն կժամանի Հայաստան․ ԶԼՄՍիրիայի ամբողջ տարածքում ինտերնետն անջատվել է․ NetBlocksՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ՝ մարտի 25-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Երկար ժամանակ ջուր չի լինիՇատ մի ատիր, սիրել կա…Իրանը չի պատրաստվում այս անգամ էլ օգնել ԷրդողանինԷրդողանը վահաբիստներին դուրս է բերել Ստամբուլի փողոցներ՝ ընդդեմ ցուցարարների (Տեսանյութ)Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում և Գերմանիայում երկնքում տարօրինակ երևույթ են նկատել (Ֆոտո)Ռուսները ուկրաինական կողմի համա ծայրահեղ վտանգավոր ուղղությամբ խորը ճեղքում են իրականացրել (Քարտեզ)Լեննագանցիք զզվին գըԻսրայելը պատրաստվում է նոր առճակատման, այժմ Թուրքիայի հետ. Իրանական աղբյուրՌուսական հրթիռներ Սումում ոչնչացրել են ռազմաարդյունաբերական ձեռնարկություն (Տեսանյութ)Մեր մեջքի հետեւում կեղծ մեղադրանքներ տարածողները խայտառակ են եղել. Դանիելյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top