Պուտինը պատասխանել է Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ Թրամփի վերջին հայտարարություններին (Տեսանյութ)
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Ռուսաստանը հարաբերություններ կառուցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Պուտինի խոսքով՝ իր հետ միշտ էլ գործնական և պրագմատիկ հարաբերություններ են զարգացել։ Չնայած այն հանգամանքին, որ Թրամփը, որպես նախագահ, մտցրեց մեծ թվով պատժամիջոցներ և սահմանափակումներ, Կրեմլը երբեք չհրաժարվեց Սպիտակ տան հետ համատեղ կապեր պահպանելուց։
Այլ հայտարարություններ.
— Բայդենը պարզապես Թրամփից վերցրեց Ռուսաստանի դեմ սահմանափակումների էստաֆետը:
— Եթե 2020 թվականին Դոնալդ Թրամփիվ չգողանային հաղթանակը, Ուկրաինայում ներկայիս ճգնաժամը չէր առաջանա:
— Ռուսաստանը չհրաժարվեց դոլարից, դա Բայդենի վարչակազմի որոշումն էր՝ արգելել արժույթի օգտագործումը մեր երկրում: Ռուսաստանը պատրաստ է միասին աշխատել այս ուղղությամբ:
— Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կան հարցեր, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։ Օրինակ՝ Զելենսկու կողմից բանակցությունների արգելքը, որը դրանց արդյունքները կդարձնի ոչ լեգիտիմ։ Նրանք, ովքեր վճարում են Ուկրաինայի համար պատերազմի համար, պետք է ստիպեն Զելենսկիին` չեղարկել այդ հրամանագիրը. «Նրանք ստիպված կլինեն դա անել»:
— Ամերիկայի նախագահի հետ հանդիպումը կկայանա այսօրվա իրողությունների հիման վրա բոլոր ուղղություններով, որոնք հետաքրքրում են թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց սպասում ենք Թրամփի որոշումներին: