ԱՄՆ նախագահի որոշմամբ՝ 90 օրով դադարեցվել են մատակարարումները Ուկրաինային
Միջազգային
Պետդեպը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ 90 օրով դադարեցրել է արտասահմանյան օգնությունը, այդ թվում՝ մատակարարումները Ուկրաինային, հաղորդում է Politico-ն։ Որոշումը չի վերաբերում Իսրայելին և Եգիպտոսին։
Reuters-ն իր հերթին հայտնում է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն սառեցրել է Ուկրաինային աջակցելու ծրագրերը։
Պետդեպարտամենտի որոշման մեջ ասվում է, որ այն ուժի մեջ է մտնում անմիջապես, բարձրաստիճան պաշտոնյաները «կապահովեն, որ օրենքով թույլատրված առավելագույն չափով նոր պարտավորություններ չկատարվեն արտաքին օգնության համար», քանի դեռ Ռուբիոն որոշում չի կայացրել վերանայումից հետո:
USAID-ի պաշտոնյան, ով խնդրել է անանուն մնալ, Reuters-ին ասել է, որ Ուկրաինայում նախագծերի համար պատասխանատուներին ասվել է դադարեցնել բոլոր աշխատանքները: Սառեցված նախագծերի թվում են աջակցությունը դպրոցներին և առողջապահական օգնությունը, ներառյալ մայրերին շտապ օգնությունը և երեխաների պատվաստումը: