Աֆրիկան կբաժանվի երկու մասի, և կհայտնվի նոր օվկիանոս
Հասարակություն
Աֆրիկան կբաժանվի երկու մասի, և կհայտնվի նոր օվկիանոս: Այդ մասնատումը սկսել է ընթանալ կրկնակի արագությամբ, զգուշացնում են գիտնականները:
Եթովպիայի անապատում 56 կմ երկարությամբ ճեղքը հայտնվել է 2005 թվականին, եւ դրանից հետո միայն լայնացել է: Նախկինում հետազոտողները կարծում էին, որ այդ մասնատումը կտևի տասնյակ միլիոնավոր տարիներ, սակայն ամերիկացի պրոֆեսոր Քեն Մակդոնալդն ասում էր, որ դա տեղի կունենա 1-ից 5 միլիոն տարվա ընթացքում: Արևելյան Աֆրիկան ի վերջո կդառնա նոր մայրցամաք, որը կբաժանվի Աֆրիկայի մնացած մասերից նոր օվկիանոսով:
Ճեղքն անցնում է Սոմալիով, Քենիայում, Տանզանիայով և Եթովպիայի կեսով, որը, ըստ պրոֆեսորի, կդառնա «Նուբիական մայրցամաք»: Չնայած երկու կտորները չափազանց դանդաղ են շարժվում, Մակդոնալդն ասաց, որ դա տպավորիչ է հաշվի առնելով Աֆրիկայի հսկայական չափերը:
«Մարդկային կյանքի մասշտաբով դուք մեծ փոփոխություն չեք տեսնի: Կզգաք երկրաշարժեր, կտեսնեք հրաբխային ժայթքումներ, բայց չեք տեսնի, թե ինչպես է օվկիանոսը ներխուժում այդ տարածքներ»,- վստահեցրեց նա:
