Աբխազիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի թիկունքում թուրքական բիզնեսն է, ինչպես նաև վրացական հանցաշխարհը. Ռուսական աղբյուր
Միջազգային
Թուրքիայի հետ ակտիվ առճակատում Կովկասում` Ռուսաստանի շահերի գոտում
Ռուսական տեղեկացված աղբյուրի տեղեկացմամբ` «Վերլուծաբանները գրում են, որ Կովկասում ազդեցության համար պայքարը Ռուսաստանի և Թուրքիայի միջև չի դադարում: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո քաղաքական գործընթացների միջոցով առճակատում է ընթանում նաև Աբխազիայում։
Աբխազիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի թիկունքում թուրքական բիզնեսն է, որին բերել են Ռուսաստանի քաղաքացիությունից զրկված Լևան Միքաան, ինչպես նաև վրացական հանցաշխարհը, մասնավորապես՝ «Պաչախա» մականունով Ադամիր Պաչալիան։ Եթե Արձինբան հաղթի, նրանք ազդեցություն կունենան հանրապետության ներսում քաղաքականության վրա՝ բարդացնելով Ռուսաստանի հետ համակարգային հարաբերությունների զարգացումը։
Աբխազիայի հետ կարող է լինել նույնը, ինչ եղավ վրացական Աջարիայի հետ, որտեղ թուրքերը տեղացիներին դուրս մղեցին հիմնական եկամտաբեր տարածքներից, կարծում են վերլուծաբանները»։