ԱՄՆ-ում սկսվում է անօրինական ներգաղթյալների որս. The Washington Post
Միջազգային
ԱՄՆ-ում սկսվում է անօրինական ներգաղթյալների որս:
Միլիոնավոր միգրանտներ, այդ թվում` ավելի քան 730 հազար դեռահաս կարող է ենթարկվել արտաքսման: Այս մասին գրում է The Washington Post-ը։
ԱՄՆ նոր վարչակազմը հայտարարել է, որ ներգաղթի ծառայություններն այժմ ստուգումներ կանցկացնեն, այդ թվում՝ հիվանդանոցներում և դպրոցներում։
Իսկ ահա Միսիսիպիի Դե Սոտո շրջանի դատախազն առաջարկել է օրինագիծ, որի համաձայն (եթե այն ընդունվի) յուրաքանչյուր անօրինական բռնված ներգաղթյալի համար կարելի էր ստանալ 1 հազար դոլար` հատուկ պետական հիմնադրամից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ից արդեն մեկնել են արտաքսման առաջին թռիչքները, որոնցում եղել են անօրինական միգրանտներ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Լևիտը հրապարակել է լուսանկարները և նախազգուշացրել դաժան հետևանքների մասին բոլոր նրանց համար, ովքեր անօրինական մուտք են գործում ԱՄՆ։


