Գյումրիում միշտ էլ կլաններ եղել են, էլի կլինի՝ նորություն ասեք․ Աջապահյանը՝ ընտրություններին ընդառաջ Գյումրին կլանների բաժանվելու մասին
Թեմա
Ո՞վ եւ ի՞նչ շանսեր ունի Գյումրիում առաջիկա արտահերթ ընտրություններում, ո՞ւմ կվստահի գյումրեցին հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով այսպես արձագանքեց․
-Հլը ջուրը տեսնենք նոր բոբիկանանք հա՞, երբ ջուրը տեսանելի լինի, այն ժամանակ կբոբիկանանք։ Երբ պաշտոնական թեկնածուները գրանցվեն, այն ժամանակ խոստանում եմ՝ կարծիքս կասեմ անպայման, անհոգ եղեք։
-Ասում են, որ Գյումրին արդեն կլանների է բաժանվել։
-Գյումրիում միշտ էլ կլաններ եղել են, էլի կլինի, դա բաժանում չի, սա Գյումրինն է իր նորմալ կյանքով, իր կլաններով, նորություն ասեք։