Ուկրաինական ուժերը ներկայումս տիրապետում են միայն Տորեցկի ծայրամասային մի փոքր մասին. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական զինված ուժերը ներկայումս տիրապետում են միայն Տորեցկի ծայրամասային մի փոքր մասին, մասնավորապես՝ Տորեցկայա հանքավայրի եւ արվարձանային Կրիմսկոյե թաղամասին փոքր հատվածին, ասել է ուկրաինացի զինվորը՝ «Մուչնոյ» ազդականչով։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերին այս պահին ուկրաինական ուժերը դիմադրում են միայն անօդաչու սարքերով։ Այն է` կենդանի ուժի հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան:
«Հենց այս պահին Տորեցկայա հանքավայրը պահելու համար վերջին փորձն է կատարվում: Թշնամին փորձում է շրջանցել այն և՛ արևելքից, և՛ արևմուտքից: Նաև համակարգված առաջխաղացումներ են տեղի ունենում Կրիմսկոյե շրջանում: Փաստորեն, մնացած փողոցներն արդեն ռուսները գրավել են` մաքրվելով առաջ շարժվելով: Կարծում եմ, որ հանքավայրը եւ դրանով, ամբողջ ագլոմերացիան կանցնի հակառակորդի վերահսկողության տակ»:
