Անգամ սարսռում եմ մտածել, թե այս ուրացումը մեր երկիրը եւ ազգն ուր կարող է հասցնել. Եսայան
Ներքաղաքական
«Հայոց Ցեղասպանությունն ուրացողը, կատարված համազգային ողբերգությունը, հայրենազրկումը, մոտ երկու միլիոն հայերի սպանդը ուրացողը չի կարող զտարյուն հայ լինել եւ, կապ չունի, որ դրա ազգանունը յան վերջավորությունն ունի․․․ Անգամ սարսռում եմ մտածել, թե այս ուրացումը մեր երկիրը եւ մեր ազգը ուր կարող է հասցնել․․.Ուրացողը չի կարող մարդ կոչվել։ Ազգային ուժերը անելիք ունել․․. Լուրջ անելիք, եթե չեն ուզում մարդկության պատմության ամենաեղկելի ազգն ու ժողովուրդը հռչակվել․․.», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ: